ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 157-Ա
ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՎԱՐԱՆՑ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել՝ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 389,360,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
04.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 157-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՎԱՐԱՆՑ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղում Լեռնային Ղարաբաղից տեղահանված 20 ընտանիքների համար 20 բնակելի տների կառուցում, նշված ընտանիքներին տրամադրելու նպատակով 20 անասնագոմերի կառուցում, նշված 20 տների կահավորում և 20 հատ արևային տաքացուցիչների տեղադրում, ինչպես նաև 34 հատ արևային տաքացուցիչների տեղադրում գյուղի բնակիչների տների համար, նշված գյուղի վարչական շենքի, բուժկետի և մանկապարտեզի վերանորոգում, խաղահրապարակի կառուցում և գերեզմանատան բարեկարգում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Թուֆենկյան Հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու -Յորք նահանգ, ք. Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919 |
4. |
Ծրագիրը կատարողը |
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետություն (քաղ. Երևան, Թումանյան 21/1մ բն.5), ՀՎՀՀ` 02570903 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
389,360,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք և Սվարանց գյուղի բնակիչներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի մարտի 29-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղում 3.4 հա հողատարածքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված 20 ընտանիքների համար նախատեսվում է կատարել 20 բնակելի տների նախագծային և շինարարական աշխատանքներ, նշված 20 տների կահավորում և կառուցել նշված ընտանիքներին տրամադրելու նպատակով 20 հատ անասնագոմեր: Իրականացման ժամանակահատվածը՝ 2025 թվականի մարտի 29-ից մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը, ֆինանսական միջոցների ծավալը՝ 313,700,000 դրամ: 2) Նախատեսվում է տեղադրել արևային տաքացուցիչներ 20 հատ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 20 ընտանիքների տների համար և 34 հատ գյուղի բնակիչների տների համար: Իրականացման ժամանակահատվածը՝ 2025 թվականի սեպտեմբերի 01-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը, ֆինանսական միջոցների ծավալը՝ 17,940,000 դրամ: 3) Նախատեսվում է վերանորոգել գյուղի վարչական շենքը, բուժկետը, մանկապարտեզը և բարեկարգել գերեզմանատան տարածքը: Իրականացման ժամանակահատվածը՝ 2026 թվականի հունիսի 01-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը, ֆինանսական միջոցների ծավալը՝ 50,700,000 դրամ: 4) Գյուղում նախատեսվում է կառուցել խաղահրապարակ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 01-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 7,020,000 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղում թվով 20 բնակելի տների կառուցման նախագծային ծառայություններ՝ 6,900,000 դրամի չափով, 2) 20 տների շինարարության աշխատանքների իրականացում՝ 227,800,000 դրամի չափով, 3) 20 տների կահավորման աշխատանքների իրականացում՝ 40,000,000 դրամի չափով, 4) 20 հատ անասնագոմերի կառուցման աշխատանքների իրականացում՝ 39,000,000 դրամի չափով, 5) 54 հատ արևային տաքացուցիչների տեղադրման աշխատանքների իրականացում՝ 17,940,000 դրամի չափով, 6) Վարչական շենքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 33,930,000 դրամի չափով, 7) Բուժկետի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 3,900,000 դրամի չափով, 8) Մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 7,800,000 դրամի չափով, 9) Խաղահրապարակի կառուցման աշխատանքների իրականացում՝ 7,020,000 դրամի չափով, 10) Գերեզմանատան բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 5,070,000 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
04.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |