ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀO-169 օրենքի 1-ին հոդվածում`
1) 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների,» բառերով.
2) 4-րդ մասը «հիմնարկները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդերը, որոնց կանոնները «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-280-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|