Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-279-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2011-01.01.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.53
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2020

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց և այդ անձանց ինքնակարգավորվող անձանց մոտ» բառերը փոխարինել «անձանց մոտ, ներդրումային ընկերություններում, ներդրումային ֆոնդերում և ներդրումային ֆոնդի կառավարիչների մոտ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասը «վճարահաշվարկային կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչները» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «մասնաճյուղերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերի» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30

  Երևան

 ՀՕ-279-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան