«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«1» փետրՎԱՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 1996 թ. N 26
Քաղ. Երևան
«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՑԵՌՆԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բնական գազի ներկրման ֆինանսական խնդիրների լուծումը կանոնակարգելու նպատակով սահմանել, որ 1996 թվականի փետրվարի 1-ից «Հայգազարդ» ՊԿ-ն Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բանկերի ու կազմակերպությունների կողմից վարկեր կարող է ձեռք բերել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով, և այդ վարկերի չմարված մնացորդի գումարը յուրաքանչյուր պահին չպետք է գերազանցի 6 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարը:
2. Թույլատրել «Հայգազարդ» ՊԿ-ին Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով մինչև 6 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարով վարկեր ձեռք բերել` ներկայացված ծրագրի և վարկերի մարման ժամանակացույցի հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետի համաձայն երաշխիքներ տալ 3 տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի վարկերի համար` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոս + 1 տոկոսադրույքով, իսկ օտարերկրյա բանկերի վարկերի համար` լիբոր + 1 տոկոսադրույքով` նախատեսելով վարկի հիմնական գումարի և տոկոսի վճարումները, սկսած երկրորդ տարվանից (1997 թվականից), որի համար սահմանված կարգով կնքել պայմանագիր և տալ երաշխիք:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` «Հայգազարդ» ՊԿ-ում նշանակել ֆինանսական կարգադրիչ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
5. սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|