Գլխավոր տեղեկություն
Համար
N 26
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/2, փետրվար 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.02.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.02.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«1» փետրՎԱՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 1996 թ. N 26

Քաղ. Երևան

 

«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՑԵՌՆԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնական գազի ներկրման ֆինանսական խնդիրների լուծումը կանոնակարգելու նպատակով սահմանել, որ 1996 թվականի փետրվարի 1-ից «Հայգազարդ» ՊԿ-ն Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բանկերի ու կազմակերպությունների կողմից վարկեր կարող է ձեռք բերել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով, և այդ վարկերի չմարված մնացորդի գումարը յուրաքանչյուր պահին չպետք է գերազանցի 6 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարը:

2. Թույլատրել «Հայգազարդ» ՊԿ-ին Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով մինչև 6 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարով վարկեր ձեռք բերել` ներկայացված ծրագրի և վարկերի մարման ժամանակացույցի հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետի համաձայն երաշխիքներ տալ 3 տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի վարկերի համար` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոս + 1 տոկոսադրույքով, իսկ օտարերկրյա բանկերի վարկերի համար` լիբոր + 1 տոկոսադրույքով` նախատեսելով վարկի հիմնական գումարի և տոկոսի վճարումները, սկսած երկրորդ տարվանից (1997 թվականից), որի համար սահմանված կարգով կնքել պայմանագիր և տալ երաշխիք:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` «Հայգազարդ» ՊԿ-ում նշանակել ֆինանսական կարգադրիչ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

5. սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան