Գլխավոր տեղեկություն
Համար
N 262-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 07.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2025 թվականի N 262-Ն

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Ռոստոմի փողոց 30, շինություն 243 հասցեում գտնվող՝ 843,700,000 դրամ շուկայական արժեքով 1001.7 քառ. մետր մակերեսով տարածքը և 0.3639 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը (շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) 0.3639 հա մակերեսով հողամասի և 7876,8 քառ. մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 10017/282296, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 05032025-01-0159, այսուհետ՝ անշարժ գույք 1) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ կոմիտե) և ամրացնել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

2. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան Կիևյան 8 հասցեում գտնվող՝ 871.54 քառ. մետր մակերեսով արհեստանոցը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 30062022-01-0255, այսուհետ՝ անշարժ գույք 2) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ենթակայության «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ենթակայության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 17/10 հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից զբաղեցված շենքը (այսուհետ՝ անշարժ գույք 3) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից և ամրացնել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

4. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2022 թվականի դեկտեմբերի 28-ին կնքված թիվ 63/0022 անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշման 2-րդ կետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ համաձայնագրում նախատեսելով, որ համաձայնագրի կնքման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույք 2-ի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի կնքման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույք 1-ը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին հանձնման աշխատանքներ.

4) սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ իրականացնել անշարժ գույք 1-ը կոմիտեին հանձնելու աշխատանքներ:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնութամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույք 3-ի հանձնման-ընդունման աշխատանքները:

6. Սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույք 1-ը հետ վերցնել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից և ամրացնել կոմիտեին:

7. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույք 1-ի և անշարժ գույք 2-ի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում՝ փոփոխություններ և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

8. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և կոմիտեին վերապահված՝ «1079․ Պետական գույքի կառավարում» ծրագրի «31004. Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության շենքերի պայմանների բարելավում» միջոցառման բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի լիազորությունները (ներառյալ գնման գործընթացների պատվիրատուի ղեկավարի լիազորությունը) վերապահվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 6-ի N 262-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 6-ի N 262-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 6-ի N 262-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 6-ի N 262-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 6-ի N 262-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 6-ի N 262-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 6-ի N 262-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2025 թվական: