ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 1992 թ. N 511
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների սոցիալական պաշտպանվածության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և նրա համակարգի՝
ա) սպայական և ենթասպայական անձնակազմի պաշտոնային դրույքները, համաձայն N 1 հավելվածի.
բ) զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերը, համաձայն N 2 հավելվածի.
գ) ժամկետային զինծառայողների դրամական բավարարման չափերը, համաձայն N 3 հավելվածի.
դ) սպայական և ենթասպայական անձնակազմին պարենամթերքի դիմաց փոխհատուցման չափը՝ ամսական 1200 ռուբլի։
2. Սահմանել սահմանապահ զորամիավորումներում և մյուս զինվորական կազմավորումներում, բացառությամբ հատուկ նշանակության զորամիավորումների, պայմանագրային զինվորական ծառայության զինծառայողների ամսական աշխատավարձի չափը՝ 3-4 հազար ռուբլի, ելնելով պայմանագրի պայմաններից։
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն իր համակարգի բանվոր-ծառայողների պաշտոնային դրույքաչափերը բարձրացնել 70 տոկոսի չափով։
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ 2-շաբաթյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ, սույն որոշման պահանջներին համապատասխան կազմել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծախսերի ճշտված նախահաշիվը։
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1992 թ. հոկտեմբերի 14-ի N 511 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԸ
Պաշտոնները |
Պաշտոնային դրույքները |
1 |
2 |
Կենտրոնական ապարատ |
|
Նախարար |
5000 |
Նախարարի առաջին տեղակալ |
4900 |
Նախարարի առաջին տեղակալ |
4800 |
Նախարարի տեղակալ |
4700 |
Վարչության պետ |
4500 |
Բաժնի պետ |
4200 |
Բաժանմունքի պետ |
3900 |
Խմբի պետ |
3600 |
Ավագ սպա |
3500 |
Սպա |
3200 |
Զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ | |
Դիվիզիայի հրամանատար |
4200 |
Բրիգադայի հրամանատար |
3900 |
Գնդի հրամանատար |
3600 |
Գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար |
3400 |
Վաշտի (մարտկոցի) հրամանատար |
3300 |
Դասակի հրամանատար |
3100 |
Ջոկի հրամանատար |
3000 |
Ծանոթություններ. 1. Սահմանապահ զորքերի սպայական և ենթասպայական անձնակազմի պաշտոնային դրույքները սահմանվում են ընդհանուր նշանակության զորատեսակների զինծառայողների պաշտոնային դրույքներից 200 ռուբլով ավելի:
2. Ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի սպաների և ենթասպաների պաշտոնային դրույքները սահմանվում են ընդհանուր նշանակության զորատեսակների զինծառայողների պաշտոնային դրույքների համեմատ 30 տոկոսով ավելի՝ միայն թռչող անձնակազմի համար:
3. Ուսումնական հաստատությունների զինվորական ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոնային դրույքները հավասարեցվում են գումարտակի և նրա կառուցվածքի մեջ մտնող հրամանատարական կազմի պաշտոնային դրույքներին։
4. Ենթասպայական անձնակազմի պաշտոնային դրույքները սահմանվում են ջոկի հրամանատարի պաշտոնային դրույքի չափով։ Տնտեսական և նրան հավասարեցված անձնակազմի պաշտոնային դրույքներն անձնակազմի մյուս աշխատողների պաշտոնային դրույքների համեմատ սահմանվում են 150 ռուբլով պակաս։
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1992 թ. հոկտեմբերի 14-ի N 511 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Զինվորական կոչումները |
Զինվորական կոչման դրույքաչափերը |
1 |
2 |
Կրտսեր սերժանտ |
750 |
Սերժանտ |
900 |
Ավագ սերժանտ |
1050 |
Ավագ |
1200 |
Ենթասպա |
1500 |
Ավագ ենթասպա |
1650 |
Կրտսեր լեյտենանտ |
2250 |
Լեյտենանտ |
2550 |
Ավագ լեյտենանտ |
2850 |
Կապիտան |
3150 |
Մայոր |
3450 |
Փոխգնդապետ |
3750 |
Գնդապետ | 4050 |
Գեներալ-մայոր | 4800 |
Գեներալ-լեյտենանտ | 5250 |
Գեներալ-գնդապետ | 5700 |
Ծանոթություն: Կրտսեր հրամանատարական կազմի զինվորական կոչումների դրույքաչափերը չեն տարածվում ժամկետային զինծառայողների վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 ՀՀ կառավարության 1992 թ. հոկտեմբերի 14-ի N 511 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ
Զինվորական կոչումները |
Դրամական բավարարման |
1 |
2 |
Շարքային |
240 |
Եֆրեյտոր |
250 |
Կրտսեր սերժանտ |
260 |
Սերժանտ |
280 |
Ավագ սերժանտ |
290 |
Ավագ |
300 |
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |