ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 հուլիսի 2020 թվականի N 66-Ն
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել «Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգը հաստատելու մասին» կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 
 ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ ԱՐՏԱՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ ՍՄԲԱՏՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ  | 
 Կողմ - 9  | 
Դեմ - 0 | 
 Ձեռնպահ - 0  | 
| 
 Համայնքի ղեկավար՝  | 
 ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական: