Basic information
Number
N 14-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.05.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Enactment organisation
Արմավիր համայնքի ավագանի
Enactment date
26.02.2021
Signing organisation
Համայնքի ղեկավար
Signing date
26.02.2021
Effective date
28.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2021 թվականի N 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ` 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Արմավիր համայնքի ավագանու՝ 2020 թվականի հունիսի 30-ի «Տեղական վճարների գծով արտոնությունների սահմանման, արտոնություններ կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները սահմանելու և Արմավիր համայնքի ավագանու՝ 2019 թվականի փետրվարի 22-ի թիվ 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 40-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները,

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը լրացնել զ) պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«զ) Արցախի Հանրապետությունից տեղահանված և Արմավիր քաղաքում վերաբնակեցված երեխա է»։

2) որոշման 2-րդ կետը լրացնել 4.1 ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4.1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմողի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք Արմավիր քաղաքում փաստացի բնակության վերաբերյալ»։

2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ-8

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ

 

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

 

ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

 

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

 

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱԴԻԿ

 

ՄԵԼՈՅԱՆ ԱՐՍԵՆ

 

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2021 թ. փետրվարի 26

ք. Արմավիր

Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation