Գլխավոր տեղեկություն
Համար
N 154-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 154-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 201-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 1-ին կետում և հավելվածի 6-րդ կետում «2,146,500,000» թիվը փոխարինել «2,426,200,000» թվով.

2) որոշման 2-րդ կետի 10-րդ ենթակետում «2024 թվականի դեկտեմբերի 31» և «15,000,000 դրամի չափով» բառերը համապատասխանաբար փոխարինել «2027 թվականի դեկտեմբերի 31» և «80,000,000 դրամի չափով» բառերով.

3) հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետում «886,000,000» թիվը փոխարինել «1,051,000,000» թվով.

4) հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետը «ի» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «լ» պարբերությամբ՝

«լ. տրանսպորտային շարժակազմի համար վառելիքի ձեռքբերում՝ 165,000,000 դրամ».

5) հավելվածի 9-րդ կետի 6-րդ ենթակետում «544,000,000» թիվը փոխարինել «633,700,000» թվով, նույն ենթակետի «ժ» պարբերությունում «20,000,000» թիվը փոխարինել «50,000,000» թվով և «խ» պարբերությունում «տրանսպորտային ավտոկայանատեղիի կառուցում՝ ընդամենը 15,000,000 դրամ» բառերը փոխարինել «ավտոկայանատեղիի և օժանդակ ժամանակավոր և հիմնական շինությունների ձեռքբերում և կառուցում՝ ընդամենը 74,700,000 դրամ» բառերով.

6) հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետում «858,600,000» թիվը փոխարինել «1,138,300,000» թվով.

7) հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետում «509,600,000» թիվը փոխարինել «534,600,000» թվով և նույն ենթակետի «թ» պարբերությունում «45,000,000» թիվը փոխարինել «70,000,000» թվով:

2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02279851) 2024 թվականի նոյեմբերի 26-ին կնքված թիվ 122/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2025 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում վառելիքային կտրոնների ձեռքբերում՝ 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00229394) 2024 թվականի նոյեմբերի 25-ին կնքված թիվ ES/CSG/25112024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տեսազանգեր կատարելու համար նախատեսված ապրանքների մատակարարում՝ 2,271,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

04.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ