Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 76757/14
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 03.03.2025
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.01.2025
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2025

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գանգատ թիվ 76757/14

 

Արամ ՄՈՒՂԱԼՅԱՆՆ

 

ընդդեմ Հայաստանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2024 թվականի դեկտեմբերի 19-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անդրեաս Ցյունդ [Andreas ZՖnd]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,

և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ 1988 թվականին ծնված Հայաստանի քաղաքացի պրն Արամ Մուղալյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 76757/14), որին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Վ. Գաբրիելյանը,

դիմումատուի արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հիման վրա բերված բողոքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն), որին ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործը վերաբերում է դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի քննության ենթադրյալ անարդարացիությանը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն։

2. Գյուղում բնակվող ոմն Ս.Խ.-ի կողմից ներկայացված հանցագործության վերաբերյալ մի շարք այն հաղորդումներից հետո, որ անհայտ անձը (անձինք) 2013 թվականի հունվար ամսից մինչև մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում երեք անգամ հրկիզել է (են) իր գույքը (տան կողքը գտնվող խոտի հակը), հարուցվել է քրեական գործ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։

3. 2013 թվականի մարտի 29-ին՝ նման մեկ այլ դեպքի ժամանակ, Ս.Խ.-ի հարևանին հաջողվել է գրի առնել անծանոթ մեքենայի համարը, որը նա նկատել էր դեպքի վայրից հեռանալիս։ Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են, որ մեքենայի սեփականատերը դիմումատուն է, և նրան բերման են ենթարկել ոստիկանության մարզային բաժին։

4. 2013 թվականի մարտի 30-ին դիմումատուն ոստիկանությունում տվել է բացատրություն («բացատրություն» բառն անգլերենում բառացի թարգմանվում է «explanation»)՝ ասելով, որ ինքը և իր երեք ընկերները դիզվառելիքով հրկիզել են գյուղում գտնվող խոտի հակերը՝ անձնական զվարճանքի համար՝ որպես հանդուգն արարք։ Նրանք չեն ճանաչել Ս.Խ.-ին և նրա հետ որևէ հարաբերություն չեն ունեցել։

5. 2013 թվականի ապրիլին որպես կասկածյալ հարցաքննվելիս դիմումատուն հրաժարվել է 2013 թվականի հունվարի ամսից մինչև մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ բացատրություն տալուց (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը)։

6. 2013 թվականի ապրիլին դիմումատուի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում խուլիգանություն կատարելու համար։ Որպես մեղադրյալ հարցաքննվելիս նա մերժել է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ ինքը չի ցանկացել խուլիգանություն կատարել, իր գործողություններով չի վնասել գույքը և չի խախտել հասարակական կարգը։

7. 2013 թվականի օգոստոսի 1-ի մեղադրական եզրակացության հիման վրա դիմումատուի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու և հրկիզելու, պայթեցնելու կամ հանրության համար վտանգավոր այլ եղանակով գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար (իր ընկերների նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել)։ Մեղադրական եզրակացությունը կազմելիս Դատարանը հիմնվել է, inter alia (ի թիվս այլնի), հանցագործության մասին Ս.Խ-ի ներկայացրած հաղորդումների (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը), դեպքի վայրի զննության արդյունքում կազմված արձանագրությունների, դիմումատուի՝ 2013 թվականի մարտի 30-ի բացատրության (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը), Ս.Խ-ի և նրա հարևանների կողմից տրված ցուցմունքների, դիմումատուի մեքենայի զննության վերաբերյալ արձանագրության (տե՛ս վերևում՝ 3-րդ պարբերությունը) և, inter alia, դիմումատուի մեքենայում հայտնաբերված պոլիմերային շշի պարունակության դատական փորձաքննության վրա։

8. Դատաքննության ժամանակ դիմումատուն իրեն մեղավոր չի ճանաչել։ Մեղադրանքի կողմը միջնորդել է ընթերցել դիմումատուի՝ 2013 թվականի մարտի 30-ի բացատրությունը (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը), որը դիմումատուն մերժել է՝ նշելով, որ ինքը բացատրությունը տվել է «քննիչի սպառնալիքի արդյունքում»։ Համապատասխան դատական նիստի արձանագրությունից պարզ է դառնում, որ գործը քննող դատարանը մերժել է մեղադրանքի կողմի միջնորդությունը։ Կոնկրետ պատճառներ նշված չեն արձանագրության մեջ։

9. 2013 թվականի հոկտեմբերի 15-ի դատավճռով դիմումատուն մեղավոր է ճանաչվել (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը) և դատապարտվել է երկու տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման։ Նա ազատվել է պատիժը կրելուց ընդհանուր համաներում կիրառելու արդյունքում։

10. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Նա պահանջել է, ի թիվս այլնի, որ դատարանը գործի նյութերից բացառի կոնկրետ ապացույցներ, ինչպիսիք են իր մեքենայի զննության արձանագրությունը և դրանում հայտնաբերված իրերը որպես ապացույց ընդունելու վերաբերյալ որոշումը։

11. Վերաքննիչ քրեական դատարանը 2013 թվականի դեկտեմբերի 4-ին (Վերաքննիչ դատարան) գործն ընդունել է քննության։ Համապատասխան որոշման մեջ նշված է, որ այն կքննի գործը Վերաքննիչ դատարանում վարույթների ժամանակ կիրառելի կանոններին համապատասխան։ Նույն որոշման մեջ, inter alia, նշվել է, որ նախկին Քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասին և 391-րդ հոդվածի 4-րդ մասին (ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին, տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը) համապատասխան ներկայացված դիմումները կքննվեն այդ օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան։

12. 2014 թվականի մարտի 5-ի նիստի ժամանակ դատախազը միջնորդել է, որ Վերաքննիչ դատարանն ընդունի դիմումատուի՝ 2013 թվականի մարտի 30-ի բացատրությունը՝ որպես ապացույց, ինչն առաջին ատյանի դատարանը չէր արել (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը)՝ առանց պատճառներ ներկայացնելու։ Դիմումատուն առարկել է՝ նշելով, որ նախկինում նախաքննություն իրականացնող մարմինը չի հիմնվել տվյալ բացատրության վրա՝ իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորելու համար:

13. Նույն նիստի ժամանակ Վերաքննիչ դատարանը որոշել է ընդունել դիմումատուի՝ 2013 թվականի մարտի 30-ի բացատրությունը (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը): Այնուհետև այն ամբողջությամբ ընթերցվել է, և դիմումատուին խնդրել են մեկնաբանել այն։

14. 2014 թվականի մարտի 20-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել դիմումատուի վերաբերյալ դատավճիռը, սակայն փոխել է նրա պատժի չափը՝ նշանակելով երկու տարի չորս ամիս ժամկետով ազատազրկում և 50,000 ՀՀ դրամ տուգանք՝ ազատելով նրան պատիժը կրելուց՝ համընդհանուր համաներում կիրառելու արդյունքում։ Համապատասխան որոշումը վերաբերել է, inter alia, դիմումատուի 2013 թվականի մարտի 30-ի բացատրությանը, որտեղ նշվել է, որ դիմումատուի բողոքի մեջ, ի թիվս այլնի, ներկայացված փաստարկները չեն կարող հիմք ծառայել առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու համար:

15. 2014 թվականի հունիսի 6-ին Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուի վճռաբեկ բողոքը։

16. Հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վրա՝ դիմումատուն բողոքել է, որ իր բողոքի քննությունը չի համապատասխանել մրցակցային դատավարության և կողմերի իրավահավասարության սկզբունքներին:

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

17. Դիմումատուն պնդել է, որ Վերաքննիչ դատարանը ժամանակին չի տեղեկացրել իրեն կիրառելի դատավարական կանոնների մասին։ Արդյունքում այն բավարարել է մեղադրանքի կողմի՝ 2013 թվականի մարտի 30-ի իր բացատրությունը որպես ապացույց ընդունելու վերաբերյալ միջնորդությունը, մինչդեռ առաջին ատյանի դատարանի կողմից հիմք ընդունված որոշ ապացույցներ բացառելու նրա միջնորդություններն ընդհանրապես չեն քննվել։ Հետևաբար նրան զրկել են իր գործն այնպիսի լույսի ներքո ներկայացնելու ողջամիտ հնարավորությունից, որն իրեն անբարենպաստ դրության մեջ չէր դնի մեղադրանքի կողմի նկատմամբ։

18. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ 2013 թվականի մարտի 30-ի բացատրությունն ընդունելը (տե՛ս վերևում՝ 12-րդ և 13-րդ պարբերությունները) համապատասխանել է նախկին Քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասին (որը բացառության կարգով թույլատրում է Վերաքննիչ դատարանին ընդունել նոր ապացույցներ, եթե կողմը հիմնավորել է, որ նույն հիմքով իր միջնորդությունն անհիմն կերպով մերժվել էր առաջին ատյանի դատարանի կողմից) և 391-րդ հոդվածի 4-րդ մասին (որը թույլ է տալիս Վերաքննիչ դատարանին քննել կողմի միջնորդությամբ առաջին ատյանի դատարան ներկայացված ապացույցները): Այդ դրույթներին հղում է կատարվել 2013 թվականի դեկտեմբերի 4-ի որոշման մեջ (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը): Հետևաբար դիմումատուն տեղյակ է եղել, որ Վերաքննիչ դատարանը կիրառելու է այդ դրույթներն իր բողոքը քննելիս:

19. Դատարանը նշել է, որ հստակ նշված չէ, թե ինչ պայմաններում է դիմումատուն 2013 թվականի մարտի 30-ին տվել վիճարկելի բացատրությունը («բացատրություն» տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, դիմումատուն դատարանում բողոք չի ներակայացրել այն մասին, որ Վերաքննիչ դատարանն ընդունել է ապօրինի կերպով ձեռք բերված ապացույցները որպես հիմք՝ իր վերաբերյալ դատավճիռն անփոփոխ թողնելու համար։ Նա չի բողոքել այն մասով, թե ինչ եղանակով է ինքը 2013 թվականի մարտի 30-ին տվել իր բացատրությունը (համեմատի՛ր «Դոմինկան ընդդեմ Սլովակիայի» (որոշում), [Dominka v. Slovakia (dec.)], թիվ 14630/12, § 34, 2018 թվականի ապրիլի 3): Նա առավելապես բողոքել է այն եղանակից, թե ինչպես է Վերաքննիչ դատարանն ընդունել այդ բացատրությունը որպես ապացույց՝ խախտելով մրցակցային դատավարության և կողմերի իրավահավասարության սկզբունքները (տե՛ս վերևում՝ 16-րդ և 17-րդ պարբերությունները)։ Հետևաբար այն չէր կայացնի այնպիսի որոշում, որը դա ,հիմք կընդուներե Կոնվենցիայի 32-րդ հոդվածի իմաստով (տե՛ս Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, § 126, 2018 թվականի մարտի 20), սակայն արդյո՞ք սույն գործում բավարարվել է դիմումատուի՝ մրցակցային դատավարության և կողմերի իրավահավասարության սկզբունքների վերաբերյալ բողոքը (տե՛ս, օրինակ, Զահիրովիչն ընդդեմ Խորվաթիայի [ Zahirović v. Croatia], թիվ 58590/11, § 42, 2013 թվականի ապրիլի 25 և Բայիչն ընդդեմ Հյուսիսային Մակեդոնիայի [Bajić v. North Macedonia], թիվ 2833/13, § 54, 2021 թվականի հունիսի 10, հաջորդող հղումների հետ միասին):

20. Դատարանը 2013 թվականի դեկտեմբերի 4-ի իր որոշման մեջ հղում է կատարել, inter alia, նախկին Քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասին, որը բացառության կարգով թույլ է տալիս, որ Վերաքննիչ դատարանն ընդունի նոր ապացույցներ, եթե կողմը հիմնավորել է, որ նույն հիմքով իր միջնորդությունն անհիմն կերպով մերժվել է առաջին ատյանի դատարանի կողմից (տե՛ս վերևում՝ 11-րդ և 18-րդ պարբերությունները)։

2014 թվականի մարտի 5-ի նիստի ժամանակ մեղադրանքի կողմն այդպիսի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Հետևաբար պարզ չէ, թե ինչ հիմքով է դիմումատուն պնդել, որ Վերաքննիչ դատարանը փոխել է ընտրված ընթացակարգն՝ առանց իր իմացության:

21. Ամեն դեպքում դիմումատուին հնարավորություն է տրվել առարկելու Վերաքննիչ դատարանի կողմից տվյալ բացատրությունն ընդունելու հանգամանքը (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը) և այն բանից հետո, երբ բավարարվել է մեղադրանքի կողմի միջնորդությունը և խնդրո առարկա բացատրությունն ընթերցվել է, նրան տրվել է հնարավորություն ներկայացնելու փաստարկներ ոստիկանությունում տված իր բացատրության առնչությամբ (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը)։ Դիմումատուի հիմնական առարկությունը վիճարկելի բացատրությունն ընդունելու առնչությամբ եղել է այն, որ նախաքննություն իրականացնող մարմինը հիմնվել է դրա վրա։ Դատարանը, այնուամենայնիվ, նկատում է, որ մեղադրական եզրակացությունը հիմնվել է խնդրո առարկա բացատրության վրա (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը)։ Բացի այդ, քանի որ վիճարկելի բացատրությունը վերցվել է դիմումատուի սեփական կամքով, սույն գործով որևէ հարց չի առաջանում՝ արդյո՞ք պաշտպանության կողմը տեղյակ է եղել այդ ապացույցներից (համեմատի՛ր վերևում հիշատակված Բայիչիի գործը, §57 և վերևում հիշատակված Զահիրովիչի գործը, § 47):

22. Այնքանով, որքանով դիմումատուն պնդել է, որ, ի տարբերություն մեղադրանքի կողմի միջնորդությանը, ապացույցները բացառելու վերաբերյալ իր միջնորդությունը չի քննվել Վերաքննիչ դատարանի կողմից (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը), ոչինչ չի վկայում այն մասին, որ նա դատարանում ներկայացրել է որևէ այլ միջնորդություն, բացի այն միջնորդությունից, որը տվյալ Դատարանը մերժել է 2014 թվականի մարտի 20-ի իր որոշմամբ (տե՛ս վերևում՝ 14 պարբերությունը):

23. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը որևէ պատճառ չի տեսնում եզրակացնելու, որ կողմերի իրավահավասարության սկզբունքը և մրցակցային դատավարության իրավունքը չեն խախտվել վիճարկելի վարույթում։

24. Դրանից հետևում է, որ սույն գանգատը ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Հայտարարում է գանգատն անընդունելի:

Կատարված է անգլերեն և գրավոր ծանուցվել է 2025 թվականի հունվարի 23-ին։

 

Անդրեաս Ցյունդ

 

Նախագահ

Մարտինա Կելլեր 

 

Քարտուղարի տեղակալ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան