Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.17-2025.03.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.02.2025
Ընդունող մարմին
Ջերմուկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.02.2025
Ստորագրող մարմին
Ջերմուկ համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
20.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2025 թ. N 8-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ III ԴԱՍԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1000-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի N 680-Ն որոշման հավելվածի 79-րդ և 80-րդ կետերի պահանջները՝ ավագանին որոշում է`

 

1․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրեր սահմանել՝

 

1) Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի 24-րդ շենքի հետնամասում գտնվող հրապարակատիպ տարածքը

 

2) Ջերմուկի նախկին օդանավակայանի տարածքը

 

3) Գնդեվազ գյուղի Երևանյան խճուղուն հարակից մարզադաշտը

 

2․ Սահմանել Ջերմուկ համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի ժամերը՝ 21։00-ից մինչև ժամը 23։00-ը, բացառությամբ՝ Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ը և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն` Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և Ջերմուկի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

 

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Կողմ -7

 

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -1

 

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

Ձեռնպահ -0


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

 

2025 թ․ փետրվարի 20

ք. Ջերմուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2025 թվական: