ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 573-Ա |
«25» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի Հ.3295-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.02.2025 թվականի եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի օգոստոսի 28-ի «Երևան, Էրեբունի, Խաչիկ Դաշտենցի փողոց, նրբանցք հ.3 բնակելի տան և հողամասի նկատմամբ Միքաել խաչիկի Գառնիկյանի իրավունքները վերականգնելու, 4.2քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.3295-Ա որոշման 3-րդ կետում՝ «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հ.Մուրադյանին» բառերը փոխարինել «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
|
Տ. Ավինյան |