ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «դ» ենթակետի «հիմնադրամների փայերը կամ դրանցում մասնակցությունը հավաստող նման այլ փաստաթղթերը» բառերը փոխարինել «ֆոնդերի փայերը, բաժնետոմսերը և այլ բաժնային արժեթղթերը» բառերով.
2) 23-րդ կետի «ա» ենթակետի «հիմնադրամները և դրանց կառավարող ընկերությունները» բառերը փոխարինել «ֆոնդերը և ներդրումային ֆոնդի կառավարիչները, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գրանցված այն իրավաբանական անձինք, որոնք, տվյալ պետության օրենսդրության համաձայն, իրավունք ունեն իրականացնելու սույն ենթակետով սահմանված որևէ անձի գործունեություն» բառերով.
3) 27-րդ կետը «օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը,» բառերից հետո լրացնել «ներդրումային ֆոնդի կառավարիչը, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) բաց ներդրումային ֆոնդերի կողմից թողարկվող արժեթղթերի վրա:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերի վաճառքի կարգն ու պայմանները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ներդրումային ծառայությունների մատուցում չի համարվում նաև «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային ֆոնդերի գործունեությունը:», իսկ 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) ներդրումային ծառայություններ մատուցող անձ չհամարվող անձի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Երաշխիքային ֆոնդի միջոցների կառավարման վրա:»:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածում`
1) վերնագիրը «Բանկերի» բառից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով.
2) 1-ին մասը «Բանկերը» բառից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչները» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Ներդրումային ֆոնդի կառավարիչը ներդրումային ծառայությունների և ոչ հիմնական ծառայությունների իրականացման համար պետք է, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ունենա Կենտրոնական բանկի տված համապատասխան թույլտվություն:»:
Հոդված 6. Օրենքի 61-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 61. |
Ներդրումային ծառայությունների և ոչ հիմնական ծառայությունների մատուցման սահմանափակումները |
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է նախատեսել սահմանափակումներ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից ներդրումային ծառայությունների առանձին տեսակների մատուցման համար կամ սահմանել դրանց մատուցման հատուկ կարգ:
2. Ներդրումային ֆոնդի կառավարիչները կարող են մատուցել միայն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ներդրումային ծառայություններ և ոչ հիմնական ծառայություններ:»:
Հոդված 7. Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետերով.
«8) ներդրումային ֆոնդի կառավարման կամ դրա ակտիվների պահառության ընթացքում ներդրումային ֆոնդի կամ դրա մասնակցի և նրան պատկանող ֆոնդի թողարկած արժեթղթերի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունների փոխանակումը տվյալ ներդրումային ֆոնդի, կառավարչի և պահառուի միջև, բացառությամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի.
9) օրենքով սահմանված դեպքերում աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի իրականացման ընթացքում ստացած տեղեկությունների կամ փաստաթղթերի տրամադրումը Կենտրոնական բանկին:»:
Հոդված 8. Օրենքի 148-րդ հոդվածի 1-ին մասը «բաժնետիրական ընկերությունների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ներդրումային ֆոնդերի)» բառերով:
Հոդված 9. Օրենքի 191-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Ներդրումային ֆոնդի պահառուների և նրանց կողմից ֆոնդի ակտիվների պահառության իրականացման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 10. Օրենքի 206-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն գլխի դրույթները չեն տարածվում ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց ղեկավարների և դրանց կազմում կամ անունից գործող Կենտրոնական բանկի կողմից որակավորման ենթակա անձանց նկատմամբ: Սույն մասով նախատեսված անձանց վերահսկողության և պատասխանատվության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-271-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|