ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 510-Ա |
«19» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 19.02.2025թ. հ. 510-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Վարուժան Գրիգորյան |
Արտաշատի խճուղի, հ.60 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 18.09.2024թ. հ.33348 վկայագրով, Վարուժան Գրիգորյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Արտաշատի խճուղու հ.60 հասցեում գտնվող 57.9քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Արտաշատի խճուղի, հ.60/1 |
01113DBVR8XF |
|
2 |
Սուրեն Գասպարյան /լիազորված անձ/ Նաիրա Երեմյան |
Արցախի փողոց, հ.45/1 |
հողամաս |
Նաիրա Երեմյանին սեփականության իրավունքով պատկանող, Արցախի փողոցի հ.45/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.07022025-01-0373/ բաժանման հատակագծով առանձնացվող 775.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արցախի փողոց, հ.45/2 |
01053RCXNMND |
|
3 |
Շուշանիկ Աբրահամյան, Էմմա Վարդանյան, Ռուզաննա Սիմոնյան և Աննա Մկրտչյան |
Նոր Արեշ 8-րդ փողոց, հ.111 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 22.10.2024թ. հհ.5834, 5836, 5838 և 5840 լրացուցիչ վկայագրերով, Շուշանիկ Աբրահամյանին, Էմմա Վարդանյանին, Ռուզաննա Սիմոնյանին և Աննա Մկրտչյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Արեշի 8-րդ փողոցի հ.111 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 8-րդ փողոց, հ.111/3 |
01053FURNSCX |
|
4 |
Կիմա Խաչատրյան |
Դոդոխյան փողոց, հ.43 |
բնակելի տուն |
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 11.12.2024թ. հ.ԵԴ/40125/02/21 վճռով, Կիմա Խաչատրյանին անցած՝ Դոդոխյան փողոցի հ.43 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Գ. Դոդոխյան փողոց, հ.43/1 |
01113MHDEUVV |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|