ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ՀԱՃՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«18» հունվարի 2021 թվականի N 2-Ն
ՆՈՐ ՀԱՃՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 62-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով՝ հաշվի առնելով, որ Նոր Հաճն համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատվել է 2020 թվականի դեկտեմբերի 28-ին և չի արտացոլվել 2021 թվականի տարեսկզբի պարտքերը և բյուջեի վարչական ու ֆոնդային մասերի ազատ մնացորդները՝ Նոր Հաճն համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Նոր Հաճն համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «Նոր Հաճն համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 62-Ն որոշման 1-6 հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի։
2. Բյուջեի փոփոխված տարբերակը ըստ հատվածների՝ կցվում է։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը։
|
Կողմ (9) |
Դեմ (0) | Ձեռնպահ (0) |
| ՄԱՐՏԻԿ ԽԱՌԱՏՅԱՆ | ||
|
ՆԵՐՍԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
||
| ԲԱԲԱՅԱՆ ՍԱՐԳԻՍ | ||
| ԱՐՄԵՆ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ | ||
|
ԿԱՄՈ ԱՊՐԵՍՅԱՆ |
||
|
ԳԵՂԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ |
||
|
ԿԱՌԼԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ |
||
| ԱՐԿԱԴԻ ԹՈՐՈՍՅԱՆ | ||
| ԲԱԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ |
|
Համայնքի ղեկավար` |
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ |
|
|
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: