ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 89-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 109-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Կոտայքի մարզում, Իջևան համայնքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելում» ծրագրի մասին» N 109-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Րայդթեք ԷյԷմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02274309) հետ 2024 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված՝ N 10069783/23-M պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի փետրվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում տաքսի ծառայության մատուցում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էզաս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 07613096) հետ 2025 թվականի հունվարի 3-ին կնքված՝ N 25/036 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի, մանկական սննդի, հիգիենայի պարագաների և այլ ապրանքների մատակարարում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
14.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |