ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 137-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Մեծանուն բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը 2025 թվականին նշելու նպատակով ստեղծել բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` 3-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 137-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԱՐՁԱԿԱԳԻՐ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ժաննա Անդրեասյան | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար | |
Ալֆրեդ Քոչարյան | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
Վահան Կոստանյան | ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Գևորգ Մելիքսեթյան | ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ | |
Նարեկ Մանուկյան | ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Լևոն Հովհաննիսյան | Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) | |
Զարեհ Սինանյան | ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար | |
Արմինե Վարշամյան | ՀՀ էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության վարչության պետ | |
Հայկուհի Կամենդատյան | ՀՀ ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժնի պետ | |
Հերիքնազ Որսկանյան | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) | |
Լիլիթ Թովմասյան | ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ (համաձայնությամբ) | |
Հակոբ Հակոբյան (Հակոբ Մովսես) | Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) | |
Դինարա Մխոյան | «Հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության պրոդյուսեր (համաձայնությամբ) | |
Կարեն Ավետիսյան | «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) | |
Արմենուհի Ավետիսյան | «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) | |
Կարինե Վիրաբյան | «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) | |
Էդվարդ Միլիտոնյան | «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Ավետիք Իսահակյան | գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Ավետիք Իսահակյանի թոռը (համաձայնությամբ) | |
Հայկ Համբարձումյան | «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հրատարակչական բաժնի վարիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
18.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|