Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-273-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.47
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀO-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

 

«4.1. Սույն օրենքի դրույթները տարածվում են ներդրումային ֆոնդերի հետ կապված հարաբերությունների վրա, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Բաց Ընկերությունը, որը չունի ֆիքսված կապիտալ, և որի կապիտալը ցանկացած պահի հավասարաարժեք է նրա զուտ ակտիվների արժեքին, համարվում է փոփոխական կապիտալով Ընկերություն: Փոփոխական կապիտալով Ընկերության կազմակերպական-իրավական ձևով կարող է ստեղծվել միայն բաց կորպորատիվ ներդրումային ֆոնդը: Փոփոխական կապիտալով Ընկերության առանձնահատկությունները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի` Ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմանը վերաբերող դրույթները չեն տարածվում փոփոխական կապիտալով Ընկերության վրա:»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընկերության կանոնադրությամբ սույն մասով նախատեսված հարցերով որոշումների ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ:»:

 

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը «ձայների 2/3-ից» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը «ձայների 3/4-ով» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը «ձայների 2/3-ից» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 47-րդ հոդվածի առաջին պարբերությունը «ձայների պարզ մեծամասնությամբ» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «արտոնյալ բաժնետոմսերի» բառերից հետո լրացնել «(, բացառությամբ ներդրումային ֆոնդերի բաժնետոմսերի)» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը «ձայների 3/4-ով» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 64-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ընկերության կանոնադրությամբ սույն մասով նախատեսված որոշման ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ:».

2) 5-րդ մասը «ձայների մեծամասնությամբ» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 68-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «կամ Ընկերության կանոնադրությամբ» բառերով.

2) 4-րդ մասը «ձայների 3/4-ով» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով.

3) 5-րդ մասը «ձայների 2/3-ից» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30

  Երևան

 ՀՕ-273-Ն