Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-233-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.7
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-518-Ն oրենքի (այսուհետ` Oրենք) 3-րդ հոդվածը հինգերորդ պարբերության «վերամշակում,» բառից հետո լրացնել «մեծածախ առևտուր,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի «լիազորված պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «նշված գործունեության համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասից հանել «և պատրաստման» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:

 

 Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ հոդվածով`

 

 «Հոդված 15.1.

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մեծածախ առևտուրը

 

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մեծածախ առևտուրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, գործունեության այդ տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում:»:

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:

 

Հոդված 11. Օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 12. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-233-Ն 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան