Գլխավոր տեղեկություն
Համար
N 113
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հայկական ԽՍՀ Մինխորհի որոշումներ 1990/հոկտեմբեր
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.03.1990
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

 հայկական Խսհ մինիստրների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

7 մարտի 1990 թ. N 113

Քաղ. Երևան

 

ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1990 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» N 76 ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Ընդունել ի ղեկավարություն և տեղեկացնել շահագրգռված կազմակերպություններին, որ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1990 թ. հունվարի 24-ի «Պետական հարկային ծառայության մասին» N 76 որոշմամբ, ղեկավարվելով «էկոնոմիկայի առողջացման միջոցառումների, տնտեսական ռեֆորմի փուլերի և տասներեքերորդ հնգամյա պլանի մշակման նկատմամբ սկզբունքային մոտեցումների մասին» ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների երկրորդ համագումարի որոշմամբ և հարկերի մասին օրենսդրության պահպանման, բյուջե կատարվող վճարումների լրիվ և ժամանակին լինելու նկատմամբ վերահսկողության համակարգի կատարելագործման, հարկային պարտավորությունների կատարման համար ձեռնարկությունների, կազմակերպությունների և բնակչության պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով՝

ա) ԽՍՀՄ ֆինանսների մինիստրության համակարգում ստեղծել է պետական հարկային ծառայություն հետևյալ կազմով՝

ԽՍՀՄ ֆինանսների մինիստրության գլխավոր պետական հարկային տեսչություն.

միութենական հանրապետությունների ֆինանսների մինիստրությունների պետական հարկային տեսչություններ.

ինքնավար հանրապետությունների, երկրամասերի, մարզերի, ինքնավար մարզերի, ինքնավար օկրուգների, շրջանների, քաղաքների և քաղաքային շրջանների պետական հարկային տեսչություններ։

Սահմանել է, որ պետական հարկային տեսչությունները ենթարկվում են վերադաս տեսչություններին։

Իրենց պրակտիկ գործունեությունը պետական հարկային տեսչությունները իրականացնում են միութենական և ինքնավար հանրապետությունների պետական կառավարման մարմինների և ժողովրդական դեպուտատների խորհուրդների գործադիր կոմիտեների հետ սերտորեն համագործակցված.

բ) հանձնարարել է ԽՍՀՄ ֆինանսների մինիստրությանը և միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին՝ մինչև 1990 թ. հուլիսի 1-ը ապահովել պետական հարկային տեսչությունների ստեղծումը։

Սահմանել է պետական հարկային տեսչությունների աշխատողների ընդհանուր թվաքանակը 1990 թվականին 65 հազ. միավոր, այդ թվում 40 հազ. միավոր՝ ֆինանսական մարմինների աշխատողների թվաքանակի հաշվին, 25 հազ. միավոր՝ լրացուցիչ առանձնացված թվաքանակի հաշվին (ներառյալ 800 միավոր միութենական հանրապետությունների ֆինանսների մինիստրությունների պետական հարկային տեսչությունների համար):

Հանձնարարել է ԽՍՀՄ ֆինանսների մինիստրությանը՝ միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների հետ համատեղ որոշել միութենական հանրապետությունների պետական հարկային տեսչությունների աշխատողների թվաքանակը: Պետական հարկային տեսչությունների պահման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է միութենական հանրապետությունների հանրապետական բյուջեներից։

Հանձնարարել է ԽՍՀՄ ֆինանսների մինիստրությանը՝ 1990 թվականին միութենական և հանրապետական բյուջեների միջև փոխադարձ հաշվարկների մեջ մտցնել նշված որոշումից բխող փոփոխությունները.

գ) պետական հարկային տեսչությունների վրա է դրել վերահսկողությունը հարկերի մասին օրենսդրության պահպանման, հաշվարկման ճշտության, բյուջե պետական հարկերի և ԽՍՀՄ ու միութենական հանրապետությունների օրենսդրություններով սահմանված մյուս վճարումների մուծման լրիվ և ժամանակին լինելու նկատմամբ.

դ) սահմանել է, որ պետական հարկային տեսչությունների աշխատողները պարտավոր են պահպանել հարկերի և բյուջե մյուս վճարումների մասին օրենսդրությունը, քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների օրինական շահերը։ Այդ պահանջները խախտելու դեպքում նրանք ենթարկվում են կարգապահական պատասխանատվության, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում քրեական պատասխանատվության։

Պետական հարկային տեսչությունների աշխատողների նկատմամբ իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակ անօրինական գործողություններ թույլ տվող անձինք պատասխանատվություն են կրում գործող օրենսդրությանը համաձայն:

Սահմանել է, որ ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրության մարմինները պարտավոր են աջակցություն ցույց տալ պետական հարկային տեսչությունների աշխատողներին նրանց պաշտոնեական պարտավորությունների կատարման գործում, կանխել պետական հարկային տեսչությունների աշխատողների կողմից իրենց պաշտոնեական ֆունկցիաների կատարմանը խանգարող պաշտոնատար անձանց և առանձին քաղաքացիների գործողությունները.

ե) ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ է մտցրել պետական տեսչությունների իրավունքների մասին ԽՍՀՄ օրենքի նախագիծը,

զ) հանձնարարել է ԽՍՀՄ աշխատանքի ու սոցիալական հարցերի պետական կոմիտեին՝ ԽՍՀՄ ֆինանսների մինիստրության և ՀԱՄԿԽ-ի հետ համաձայնեցնելով պետական հարկային տեսչությունների աշխատողների համար սահմանել աշխատանքի վարձատրության պայմաններ, նախատեսելով ղրանցում, մասնավորապես, աշխատանքի ստաժի համար միանվագ վարձատրության մտցնումը.

է) հանձնարարել է ԽՍՀՄ պետպլանին և ԽՍՀՄ ֆինանսների մինիստրությանը՝ տասներեքերորդ հնգամյակի պլանի նախագծում նախատեսել ԽՍՀՄ ֆինանսների մինիստրությանն անհրաժեշտ հատկացումների առանձնացում պետական հարկային տեսչությունների համար անձնական էՀՄ-ներ ձեռքբերելու նպատակով, ինչպես նաև որոշել 1990 թվականին այդպիսի 1000 էՀՄ-ի ձեռքբերման ծախսերի մարման աղբյուրները.

ը) հանձնարարել է Մոսքաղգործկոմին՝ մինչև 1990 թ. հունիսի 1-ը ապահովել ԽՍՀՄ ֆինանսների մինիստրության գլխավոր պետական հարկային տեսչության ապարատի տեղավորման համար 2 հազ. քառ. մետրից ոչ պակաս ընդհանուր մակերեսով ծառայողական շենքի առանձնացումը:

Հանձնարարել է միութենական և ինքնավար հանրապետությունների մինիստրների խորհուրդներին, ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմներին՝ մինչև 1990 թ. հունիսի 1-ը պետական հարկային տեսչություններին տրամադրել անհրաժեշտ ծառայողական շենքեր, ելնելով գործող նորմաներից և օգնություն ցույց տալ կահույքի և այլ սարքավորումների ձեռքբերման գործում.

թ) հանձնարարել է ԽՍՀՄ ֆինանսների մինիստրությանը՝ ԽՍՀՄ արդարադատության մինիստրության, ԽՍՀՄ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեի ու ՀԱՄԿԽ-ի հետ համատեղ պատրաստել պետական հարկային ծառայության մասին կանոնադրության նախագիծը և մտցնել այն ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ մինչև 1990 թ. մայիսի 1-ը:

2. Ի կատարումն ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թ. հունվարի 24-ի N 76 որոշման՝

ա) ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային և քաղաքների շրջանային խորհրդների գործկոմներին՝ մինչև 1990 թվականի հունիսի 1-ը պետական հարկային տեսչություններին տրամադրել անհրաժեշտ ծառայողական շենքեր՝ ելնելով հանրապետությունում գործող նորմաներից.

բ) Հայկական ԽՍՀ պետպլանին (րնկ. Մ. Ց. Մկրտչյանին)՝ Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության հայտերով առանձնացնել կահույքի և այլ սարքավորումների ֆոնդեր պետական հարկային տեսչությունների համար, ինչպես նաև մեկամսյա ժամկետում Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություն մտցնել Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրությանը հարկային տեսչությունների կողմից ծառայողական նպատակներով օգտագործելու համար մարդատար ավտոմեքենաներ առանձնացնելու մասին։

 

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ նախագահ

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

Հայկական ԽՍՀ Մինիստրների
խորհրդի գործերի կառավարիչ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան