Գլխավոր տեղեկություն
Համար
N 193-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14 21.02.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2025 թվականի N 193-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) հավելվածի 2-րդ կետը «ցանցերի» բառից հետո լրացնել «(համակարգերի)» բառով.

2) հավելվածի 4-րդ կետից հանել «կամ ընդլայնում / առկա ջրավազանների ընդլայնում (ջրավազանի կառուցումը կամ ընդլայնումը դիտարկվում է յուրաքանչյուր 1 հա տարածքի ոռոգման համար)» բառերը.

3) հավելվածի ամբողջ տեքստում և աղյուսակներում հանել «կամ ընդլայնում» բառերն իրենց հոլովաձևերով, իսկ «բազմամյա տնկարկներում» բառերը փոխարինել «խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում» բառերով` բացառությամբ 9-րդ կետի 4-րդ ենթակետի.

4) հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետը «համահիմնադիր,» բառից հետո լրացնել «ինչպես նաև ծրագրի շահառու ֆիզիկական անձը չի կարող ծրագրի շահառու հանդիսանալ որպես իր անունով անհատ ձեռնարկատեր կամ ծրագրի շահառու անհատ ձեռնարկատերը՝ որպես ֆիզիկական անձ,» բառերով.

5) հավելվածի 9-րդ կետի 3-րդ, 13-րդ կետի 2-րդ և 4-րդ, ինչպես նաև 24-րդ կետի 15-րդ ենթակետերում «մինչև 100» բառերը փոխարինել «1000-ից 100» բառերով.

6) հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետում «բազմամյա տնկարկներում» բառերը փոխարինել «խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում (այն այգիներում, որոնք հիմնված են N 1 աղյուսակում նշված՝ 1 հա այգում տնկիների նվազագույն թվից ոչ պակաս քանակի տնկիներով, այգում ծառերի առավելագույն սահմանային բարձրությունը չի գերազանցում 4.0 մետրը, այգում ներդրված է ոռոգման արդիական համակարգ)» բառերով.

7) հավելվածի 10.1-ին կետը «թույլատրվում է» բառերից հետո լրացնել «1000 խորանարդ մետր ծավալով» բառերով.

8) հավելվածի 12-րդ կետի 11-րդ ենթակետը «տեղադրում» բառից հետո լրացնել «(բացառությամբ ոռոգման առաջադիմական շարժական համակարգերի ձեռքբերման դեպքի)» բառերով.

9) հավելվածի 12-րդ կետի 12-րդ ենթակետը «ոռոգման» բառից առաջ և «իրավունքներով և» բառերից հետո լրացնել «ներդրված հողատարածքում» բառերով, «4 տարիների ընթացքում» բառերից հետո լրացնել «և չօտարել ներդրված հողատարածքը» բառերով, «դեպքի» բառը փոխարինել «դեպքերի» բառով, իսկ «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

10) հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ և 14-րդ ենթակետերով.

«13) հիմնված այգու բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով այգու միջբուսային և միջշարային հատվածներում իրականացնել մոլախոտային բուսականության դեմ պայքար, իսկ միջշարային հատվածներում ծածկոցային (հնձվող բուսականություն) շերտ ստեղծելու դեպքում՝ դրանց բարձրությունը չպետք է գերազանցի 25 սմ-ը.

14) ներդրված կաթիլային ոռոգման արդիական համակարգերում ապահովել կաթոցիկների (կաթոցիկների քանակը և աշխատանքային հզորությունը պետք է որոշի կապալառու կազմակերպությունը, ելնելով այգու առանձնահատկություններից) և ջրի մաքրման (ֆիլտրացիոն) համակարգի առկայությունը, իսկ ջրավազանի կառուցման դեպքում՝ ապահովել ջրավազանի պատումը գեոմեմբրանային թաղանթով (թաղանթի հաստությունն ու որակական առանձնահատկությունները որոշում է կապալառու կազմակերպությունը՝ հաշվի առնելով ջրավազանի տարողությունը)։».

11) հավելվածի 15-րդ կետը «ենթակապալառուների» բառից հետո լրացնել «(կապալառուն և ենթակապալառուն պետք է լինեն իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ունենան տվյալ բնագավառի՝ համապատասխան աշխատանքն իրենց կողմից իրականացնելու համար առնվազն մեկ որակավորված աշխատող)» բառերով, իսկ «հետո։» բառից հետո լրացնել «Ծրագրի ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչից օգտվող շահառուն և կապալառուն (ենթակապալառուն) չպետք է լինեն փոխկապակցված անձինք (ծրագրի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-27-րդ կետերով սահմանված դեպքերում)։» նախադասությամբ.

12) հավելվածի 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.

«15.1 Ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում կապալառուն պետք է ապահովի համակարգի խողովակների համար սահմանված ճնշումը համակարգի խողովակաշարի ամբողջ երկարությամբ (խողովակաշարի բոլոր մասերում) և երաշխավորի համակարգի շահագործումը հետներդրումային 4 տարիների ընթացքում։».

13) հավելվածի 19-րդ կետում «շահառու» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր շարժական համակարգի ձեռքբերման համար պետք է տիրապետի առնվազն 0,5 հա հողատարածքի և» բառերով, իսկ « (1 հա տարածքի ոռոգման հաշվով՝ համարժեք 1000 խորանարդ մետր ջրավազանի ծավալին» բառերը փոխարինել «՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր ջրավազանի ծավալի համար» բառերով.

14) հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ.

«է. հայտարարություն՝ ծանուցումներ ստանալու նախընտրելի եղանակի վերաբերյալ.»․

15) հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունը «այդ թվում՝» բառերից հետո լրացնել «նոտարական կարգով վավերացված» բառերով, իսկ «ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը» բառերից հետո լրացնել «կամ ներդրված հողատարածքը ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում չգտնվելու դեպքում՝ համապատասխան տեղեկանք» բառերով.

16) հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» և «է» պարբերություններով.

«զ. կապալառուի (ենթակապալառուի)՝ տվյալ բնագավառի որակավորված աշխատող ունենալու փաստը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ կամ վկայական (հավաստագիր), աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ, ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք),

է. կապալառուի կողմից տրված երաշխավորագիր այն մասին, որ ոռոգման արդիական համակարգի խողովակների համար սահմանված ճնշումն ապահովված է համակարգի խողովակաշարի ամբողջ երկարությամբ և համակարգը ենթակա է շահագործման հետներդրումային 4 տարիների ընթացքում,».

17) հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4) կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման, ինչպես նաև ջրավազանների կառուցման աշխատանքների ավարտից հետո շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում՝

ա. անշարժ գույքի նկատմամբ օտարման և այլ իրավունքներով ծանրաբեռնելու սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը,

բ. ձեռք բերված և ներդրված, նույնականացման կոդեր ունեցող գույքի ցանկը՝ իրենց կոդերով (պոմպի և ֆիլտրի ներդրման դեպքում՝ պարտադիր, այլ գույքի համար՝ առկայության դեպքում),

գ. կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և տեղակայման, ինչպես նաև ջրավազանի կառուցման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, այդ թվում՝ նոտարական կարգով վավերացված կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը և կատարված աշխատանքների հանձնման ընդունման ակտը (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի),

դ. անկանխիկ վճարման անդորրագիրը,

ե. ներդրված միջոցների կամ համակարգերի անձնագիրը կամ տեխնիկական բնութագիրը,

զ. հաշվարկային փաստաթուղթը՝ հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր (ոռոգման շարժական համակարգի դեպքում ներկայացվում են ձեռքբերումը կամ ներմուծումը հավաստող փաստաթղթեր՝ ներմուծման հաշիվ վավերագիր կամ հարկային հաշիվ կամ ձեռքբերման հաշիվ վավերագիր կամ հարկային հաշիվ կամ այլ հաշվարկային փաստաթղթեր),

է. ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը, իսկ ներդրված հողատարածքը ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում չգտնվելու դեպքում՝ համապատասխան տեղեկանք (բացառությամբ կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման դեպքի),

ը. ջրավազանի դեպքում՝ շինարարության ավարտական ակտը (որում հստակ նշված կլինի կառուցված ջրավազանի ծավալը), իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները,

թ. կարկտապաշտպան ցանցի կամ ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ փաստացի գործառնական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները,

ժ. կապալառուի (ենթակապալառուի)՝ տվյալ բնագավառի որակավորված աշխատող ունենալու փաստը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ կամ վկայական (հավաստագիր), աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ, ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք),

ժա. ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում՝ կապալառուի կողմից տրված երաշխավորագիր այն մասին, որ ոռոգման արդիական համակարգի խողովակների համար սահմանված ճնշումն ապահովված է համակարգի խողովակաշարի ամբողջ երկարությամբ և համակարգը ենթակա է շահագործման հետներդրումային 4 տարիների ընթացքում,

ժբ. կարկտապաշտպան համակարգերի ներդրման դեպքում՝ կապալառուի կողմից տրված երաշխավորագիր այն մասին, որ համակարգը ենթակա է շահագործման հետներդրումային 5 տարիների ընթացքում.»․

18) հավելվածի 23-րդ կետի 6-րդ ենթակետը «փուլ առ փուլ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այգեհիմնման նպատակով վարկի, որը պարտադիր տրամադրվում է փուլ առ փուլ, ընդ որում յուրաքանչյուր փուլում տրամադրված գումարը չպետք է գերազանցի վարկի նախատեսված գումարի 40 տոկոսը, և յուրաքանչյուր հաջորդ փուլի գումարի տրամադրումից առաջ ֆինանսական կառույցը պետք է իրականացնի նախորդ փուլի վարկի նպատակային մոնիթորինգ (կատարված վճարումների ու կանխավճարների դեպքում՝ փաստաթղթերի մոնիթորինգ), որի արդյունքները ներառվում են ԳՖԿ-ի կողմից ամփոփվող և նախարարություն ներկայացվող հաշվետվություններում)» բառերով.

19) հավելվածի 23-րդ կետի 11-րդ ենթակետում «(վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 14 (արտարժույթի դեպքում՝ 8) տոկոսային կետով» բառերը փոխարինել «, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց (վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 14 (արտարժույթի դեպքում՝ 8) տոկոսային կետով։ Սույն ենթակետը գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների մասով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման 14 տոկոսային կետի վերաբերյալ, տարածվում է այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը չի գերազանցում սույն ենթակետով ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքը: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է ծրագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի) փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է ծրագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը» բառերով.

20) հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» և «է» պարբերություններով.

«զ. պարտավորագիր՝ ծրագրի շրջանակում փոխկապակցված անձ համարվող կապալառուի հետ պայմանագիր չկնքելու վերաբերյալ.

է. հայտարարություն՝ ծանուցումներ ստանալու նախընտրելի եղանակի վերաբերյալ.».

21) հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) կարկտապաշտպան ցանցի կամ ոռոգման արդիական համակարգեր ներդնելու կամ ջրավազանի կառուցման աշխատանքների ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան ծրագրի 12-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտը, պայմանագիր կնքած շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով (կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում՝ կապալառուին փոխհատուցումը տրամադրելու նպատակով) էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով՝

ա․ ձեռք բերված և ներդրված, նույնականացման կոդեր ունեցող գույքի ցանկը՝ իրենց կոդերով (պոմպի և ֆիլտրի ներդրման դեպքում՝ պարտադիր, այլ գույքի համար՝ առկայության դեպքում),

բ․ նոտարական կարգով վավերացված կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը և կատարված աշխատանքների հանձնման ընդունման ակտը, որը պետք է ներառի նաև կապալառուի փաստացի կատարված ընդամենը ծախսերի (ներառյալ ԱԱՀ-ն), կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում` նաև շահառուի կողմից վճարված և նախարարության կողմից վճարվելիք գումարների վերաբերյալ հստակ տեղեկատվություն (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի),

գ․ անկանխիկ վճարման անդորրագիրը (կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում՝ փաստացի կատարված ծախսերի առնվազն 25%-ի),

դ. հաշվարկային փաստաթուղթը՝ հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր (ոռոգման շարժական համակարգի դեպքում ներկայացվում են ձեռքբերումը կամ ներմուծումը հավաստող փաստաթղթեր՝ ներմուծման հաշիվ վավերագիր կամ հարկային հաշիվ կամ ձեռքբերման հաշիվ վավերագիր կամ հարկային հաշիվ կամ այլ հաշվարկային փաստաթղթեր),

ե․ ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը, իսկ ներդրված հողատարածքը ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում չգտնվելու դեպքում՝ համապատասխան տեղեկանք (բացառությամբ կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքի),

զ․ ջրավազանի դեպքում՝ շինարարության ավարտական ակտը (որում հստակ նշված կլինի կառուցված ջրավազանի ծավալը), իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները,

է․ կարկտապաշտպան ցանցի կամ ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ փաստացի գործառնական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները,

ը․ անշարժ գույքի նկատմամբ օտարման և այլ իրավունքներով ծանրաբեռնելու սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը,

թ․ կապալառուի՝ տվյալ բնագավառի որակավորված աշխատող ունենալու փաստը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ կամ վկայական (հավաստագիր), աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ, ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք),

ժ․ ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում՝ կապալառուի կողմից տրված երաշխավորագիր այն մասին, որ ոռոգման արդիական համակարգի խողովակների համար սահմանված ճնշումն ապահովված է համակարգի խողովակաշարի ամբողջ երկարությամբ և համակարգը ենթակա է շահագործման հետներդրումային 4 տարիների ընթացքում,

ժա․ կարկտապաշտպան համակարգերի ներդրման դեպքում՝ կապալառուի կողմից տրված երաշխավորագիր այն մասին, որ համակարգը ենթակա է շահագործման հետներդրումային 5 տարիների ընթացքում և տեղեկանք կապալառուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ,

ժբ. ներդրված միջոցների կամ համակարգերի անձնագիրը կամ տեխնիկական բնութագիրը,

ժգ․ ենթակապալառուի առկայության դեպքում՝ կապալառուի և ենթակապալառուի միջև կնքված պայմանագրի պատճենը և կատարված աշխատանքների հանձնման ընդունման ակտը, ենթակապալառուի ծախսերը հիմնավորող փաստաթղթերը՝ հաշիվ վավերագիր կամ հարկային հաշիվ կամ այլ հաշվարկային փաստաթղթեր, անկանխիկ վճարման անդորրագիր․»․

22) հավելվածի 24-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) ծրագրով նախատեսված աջակցությունը կտրամադրվի միայն շահառուի կողմից կապալառուի հետ պայմանագիրը կնքելուց հետո կապալառուի կողմից ձեռք բերված միջոցների և կատարված աշխատանքների համար, իսկ ոռոգման արդիական շարժական համակարգի դեպքում՝ սույն կետի 5-րդ ենթակետի պայմանագիրը կնքելուց հետո կատարված ձեռքբերման համար.».

23) հավելվածի 24-րդ կետի 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16) շահառուն պետք է ապահովի ներդրված հողատարածքում (ոռոգման շարժական համակարգերի ձեռքբերման դեպքում՝ ներկայացված հողատարածքում) ոռոգման արդիական համակարգերի կամ ջրավազանի նպատակային շահագործումը փոխհատուցման գումարը տրամադրելուց հետո 4 տարվա ընթացքում, իսկ կարկտապաշտպան ցանցի նպատակային շահագործումը՝ 5 տարվա ընթացքում։ Ոռոգման առաջադիմական շարժական համակարգերի ձեռքբերման դեպքում նպատակային շահագործումը հավաստող փաստաթղթեր կհանդիսանան ներկայացված հողատարածքի համար ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագիրը՝ իր տվյալ տարվա հավելվածով, ոռոգման ջրի դիմաց վճարման անդորրագիրը, իսկ ներկայացված հողատարածքը ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում չգտնվելու դեպքում՝ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանք՝ ներկայացված հողատարածքում ոռոգման առաջադիմական շարժական համակարգը նպատակային օգտագործելու վերաբերյալ: Կարկտապաշտպան ցանցերի ներդրման աշխատանքների ավարտից հետո (փոխհատուցման գումարը տրամադրելուց հետո) շահառուն առնվազն 5 տարի չի կարող օտարել ներդրված կարկտապաշտպան ցանցը։ Ներդրված հողատարածքում (ոռոգման շարժական համակարգերի ձեռքբերման դեպքում՝ ներկայացված հողատարածքում) նպատակային շահագործումը չապահովելու կամ կարկտապաշտպան ցանցի օտարման դեպքերում 24-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան տրամադրված փոխհատուցման գումարները եռամսյա ժամկետում շահառուի կողմից ենթակա են վերադարձման պետական բյուջե՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի թիվ 283-Ն որոշումը՝ փոխհատուցման տրամադրման օրվանից մինչև գումարի վերադարձման օրը։ Իսկ ներդրված հողատարածքը (այգին) օտարելու համար շահառուն պետք է պետական բյուջե վերադարձնի ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանի կառուցման համար իրեն փոխհատուցված գումարի չափով գումար կամ կարկտապաշտպան ցանցի ներդրման համար կապալառուին փոխհատուցված գումարի չափով գումար, որից հետո նախարարության կողմից կթույլատրվի հանել օտարման սահմանափակումը։»․

24) հավելվածի 25-րդ կետը «կառույցի կողմից։» բառերից հետո լրացնել «Շահառուի կողմից մոնիթորինգի իրականացումը չապահովելը (խոչընդոտելը) կդիտարկվի որպես ծրագրի պայմանների խախտում և մոնիթորինգի բացասական եզրակացություն։ Շահառուի կողմից մոնիթորինգի իրականացում չապահովել (խոչընդոտել) կդիտարկվի մոնիթորինգ իրականացնողներին ներդրված հողատարածք չուղեկցելը կամ մուտքը խոչընդոտելը, նրանց պարտականությունների կատարմանը, գործառույթների իրականացմանը կամ աշխատանքների կատարման ընթացքը ցանկացած ձևով խոչընդոտելը կամ թույլ չտալը, մոնիթորինգի իրականացմանը Շահառուի կամ նրա կողմից լիազորված անձի ներկա չգտնվելը կամ պահանջվող անհրաժեշտ առկա փաստաթղթերն ու հիմնավորումները չներկայացնելը։» նախադասություններով.

25) հավելվածի 26-րդ կետը «ֆինանսական մոնիթորինգ։» բառերից հետո լրացնել «Այգեհիմնման նպատակով տրամադրված վարկի դեպքում ֆինանսական կառույցի կողմից նախորդ փուլի վարկի նպատակային մոնիթորինգ (կատարված վճարումների ու կանխավճարների դեպքում՝ փաստաթղթերի մոնիթորինգ) է իրականացվում նաև ծրագրի 23-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված հաճախականությամբ։» նախադասությամբ.

26) հավելվածի N 18 աղյուսակը 239-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 239.1-ին կետով.

 

«

239․1

 

Գորիս

Խնձորեսկ

»:

 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

21.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան