Գլխավոր տեղեկություն
Համար
N 112-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 112-Ա

 

«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՔՈԼԵՋԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 187,569,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների նորակառույց քոլեջի արդիականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

21.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 112-Ա որոշման

 

«ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՔՈԼԵՋԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում նորակառույց Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների քոլեջի արդիականացում, որը իրենից ենթադրում է քոլեջի համապատասխան գույքով կահավորումը, նոր սերնդի սարքավորումների տեղակայումը, հարմարավետ և տրամադրող միջավայրի ստեղծում, որտեղ Փարաքար համայնքի և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի երիտասարդները հնարավորություն կունենան անվճար կրթություն ստանալ, ձեռք բերել խորը ինժեներական և տեխնոլոգիական գիտելիքներ, թվային արհեստների և արվեստների ոլորտի հմտություններ, կներգրավվեն արտադրական աշխատանքներում, քոլեջում անցկացվող կրթական ծրագրերը և դասընթացները կլինեն երկարաժամկետ բնույթի՝ ըստ կրթական ծրագրերի զարգացման և մասնագիտական պահանջարկի, ինչպես նաև կստեղծվեն ժամանակակից և հարմարավետ պայմաններ նոր սերնդի ուսանողության համար, որպեսզի դասընթացները անցկացվեն պատշաճ կերպով, ինչպես նաև քոլեջի ուսանողների անվճար և հարմարավետ փոխադրման համար ներմուծվելու են տրանսպորտային միջոցներ:

Քոլեջի գլխավոր առաքելությունը կլինի միջմարզային համագործակցությունն ու երիտասարդների համախմբումը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115):

4.

Ծրագիրը կատարողը

«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամ (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շիրակացի փողոց 68, ՀՎՀՀ՝ 05532905):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար խոշորացված համայնք, բնագավառը՝ կրթական:

6.

Ծրագրի բյուջեն

187,569,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների» քոլեջի (Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Ի. Գասպարյան փողոց 2, ՀՎՀՀ՝ 04445077):

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի փետրվարի 25-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների քոլեջի կահավորանքի, նոր սերնդի սարքավորումների ներմուծում և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 140,289,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի փետրվարի 25-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը.

2) ուսանողների անվճար և հարմարավետ փոխադրման համար, տրանսպորտային միջոցների ներմուծում՝ 47,280,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի փետրվարի 25-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը.

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) 40+1 անձի համար նախատեսված 1 հատ տրանսպորտային միջոցի ներմուծում՝ 31,520,000 դրամ.

2) 16+1 անձի համար նախատեսված 2 հատ տրանսպորտային միջոցի ներմուծում՝ 15,760,000 դրամ.

3) աթոռներ, սեղաններ, գրապահարանների ներմուծում՝ 7,880,000 դրամ.

4) սանհանգույցի համար անհրաժեշտ պարագաների և հավաքածուների ներմուծում՝ 3,349,000 դրամ.

5) միջսենյակային դռների ներմուծում՝ 2,500,000 դրամ.

6) արտաքին լուսավորության սարքավորումների ներմուծում՝ 3,940,000 դրամ.

7) համակարգչային սարքավորումների ներմուծում՝ 63,040,000 դրամ.

8) ակուստիկ վահանակների սալիկների ներմուծում՝ 480,000 դրամ.

9) ուսանողների համար պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու համար կիրառվող արտադրական հաստոցների ներմուծում՝ 59,100,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Փարաքարի համայնքապետարան:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

21.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ