Basic information
Number
թիվ 4-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.06.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 24.05.2021
Enactment organisation
Էջմիածին համայնքի ավագանի
Enactment date
18.01.2021
Signing organisation
Համայնքի ղեկավար
Signing date
18.01.2021
Effective date
03.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 

ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» հունվարի 2021 թ. ԹԻՎ 4-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 12 ՀՈՒՆԻՍԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, 219.1-րդ և 255-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության 18.12.2020 թ. թիվ 06/27.2/28658-20 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը

Համայնքի Ավագանին.

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարգի Էջմիածին համայնքի ավագանու 2015 թվականի հունիսի 12-ի «Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման, վարչական իրավախախտումների վերաբերյալ անհրաժեշտ գործողությունների իրականացման կարգը և արձանագրության ձևը հաստատելու մասին» թիվ 38-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման անբաժանելի մաս հանդիսացող հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հ/Հ    Ազգանուն Անուն

Կողմ 

Դեմ  

Ձեռնպահ  

Հ/Հ    Ազգանուն Անուն

Կողմ

Դեմ

Ձեռնպահ 

1. Ավետիսյան Հրաչյա       6. Ղազարյան Գևորգ      
2. Գրիգորյան Վարդան       7. Մելիքյան Ներսես      
3. Զաքարյան Սերգեյ       8. Միրզոյան Արամայիս      
4. Խաչատրյան Թովմաս       9. Մովսիսյան Կարեն      
5. Հայրապետյան Վարուժան            

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական: