Գլխավոր տեղեկություն
Համար
N 170-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 20.02.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2025 թվականի N 170-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 418-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց ստեղծելու, «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց» մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 312-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 418-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետում «5.85195 հա» բառերը փոխարինել «83.86669 հեկտար, սեփականության իրավունքի վկայականներ՝ N 03012024-03-0081, N 13062024-03-0075, N 19072024-03-0003 և N 18072024-03-0077» բառերով.

2) որոշման 2-րդ կետում «5.85195 հեկտար» բառերը փոխարինել «83.86669 հեկտար» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված սեփականության իրավունքի N 13062024-03-0075 վկայականում 03-049-0101-0022 ծածկագրով 24.89055 հեկտար, սեփականության իրավունքի N 19072024-03-0003 վկայականում 03-096-0190-0001 ծածկագրով 31.29334 հեկտար և սեփականության իրավունքի N 18072024-03-0077 վկայականում 03-096-0189-0001 ծածկագրով 21.83085 հեկտար հողամասերի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) հանձնման աշխատանքները.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքները կատարելուց հետո կազմակերպության տնօրենի հետ 30-օրյա ժամկետում սահմանված կարգով կնքել 24.89055, 31.29334 և 21.83085 հեկտար մակերեսներով հողամասերը կազմակերպությանն անհատույց անժամկետ օգտագործման հանձնելու պայմանագիր և ապահովել պայմանագրի նոտարական վավերացման ու գույքերի նկատմամբ կազմակերպության անվամբ գույքային իրավունքի պետական գրանցումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետից բխող հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին․

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան