ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 64-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 667-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02554563) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 20-ի «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ծառատունկ» ծրագրի մասին» N 667-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ԽԱՍ-ԽԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01546394) 2025 թվականի հունվարի 20-ին կնքված` N 01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական և կենցաղային ապրանքների մատակարարում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2025 թվականի հունվարի 20-ին կնքված` N 02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրենական պիտույքների և ժամանակակից տեխնիկական միջոցների մատակարարում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
12.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |