Basic information
Number
N 3-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.01.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2021
Enactment organisation
Նորատուս գյուղական համայնքի ավագանի
Enactment date
22.01.2021
Signing organisation
Համայնքապետ
Signing date
22.01.2021
Effective date
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՆՈՐԱՏՈՒՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 3-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՏՈՒՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հալվածի 5-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի

 

Նորատուս համայնքի ավագանին որոշեց.

 

1. Հաստատել Նորատուս համայնքի 2021 թ. բյուջեն՝

ա) եկամուտների գծով՝ 209456,4 հազար դրամ,

բ) ծախսերի գծով՝ 218200,0 հազար դրամ,

գ) դեֆիցիտը (հավելուրդը կամ պակասուրդը)՝ 8743,6 հազար դրամ։

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի.

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի.

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի.

5. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտը (հավելուրդը կամ պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի.

6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (հավելուրդի կամ պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հավելված 5-ի.

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի.

8.ա) թույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

բ) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 15%-ը։

9.) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

 

Ավագանու անդամներ`

 

Կողմ -

 

Դեմ -

 

Ձեռնպահ -

 

1. ԱԹԵՅԱՆ ԽԱԺԱԿ      
2. ԱՍՈՅԱՆ ԱՇՈՏ      
3. ԲԵԳՈՅԱՆ ԷԼԵՈՆՈՐԱ      
4. ԵՓՐԵՄՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ      
5. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ      
6. ՀՈՎԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ      

7. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

     
8. ՆԱՎՈՅԱՆ ՀՐԱՆՏԻԿ      
9. ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱ      
10. ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՇԱՆ      

 

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ`

ՄՈՒՐԱԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation