ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
11 փետրվարի 2025 թ. |
N 290-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 632-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի «Երևան համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» N 632-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Հավելվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․
«3. Թույլտվություն ստանալու համար դիմումատուն Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին ներկայացնում է էլեկտրոնային եղանակով (քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվություններ ստանալու համար դիմումները կարող են ներկայացվել նաև թղթային եղանակով)՝ N 2 ձևին համապատասխան դիմում, որին կից ներկայացվում են.
1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը.
2) շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը.
3) տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.
4) դիմումատուի Երևան համայնքի հանդեպ պարտավորությունների բացակայության վերաբերյալ Երևանի վարչական շրջանի ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանքի պատճենը.
5) օբյեկտի ճակատային մասի գունավոր լուսանկարը:»։
2) Հավելվածի 6-րդ կետից հետո լրացնել նոր 6.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«6.1․ Վարչական շրջանի ղեկավարի կողմից տրամադրվող թույլտվությունների դեպքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչությունը դիմումների վերաբերյալ սահմանված կարգով ներկայացնում է եզրակացություն։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2025 թ. փետրվարի 11 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2025 թվական: