ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 493-Ա |
«17» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.22092023-01-0300 վկայականը.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի փետրվարի 3-ի «Երևանի քաղաքապետի կողմից 2023 թվականի մարտի 17-ին տրված թիվ 01/18-07/1-Դ-22517-178 նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) մեջ փոփոխություն կատարելու մասին» N 304-Ա որոշման նախաբանում ««ԼԻԿՎՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության» բառերը փոխարինել ««ԼԻԿՎՈՐ» փակ բաժնետիրական ընկերության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|