ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 1988 թ. N 666
Քաղ. Երևան
ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍԽԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ» N 1385 ՈՐՈՇՈՒՄԸ
ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1988 թվականի դեկտեմբերի 5-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 1385 որոշման մեջ նշել է, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառավարման հետագա կատարելագործումը բնակչության շրջանում ֆիզկուլտուրաառողջարարական աշխատանքի ու մարզիկների պատրաստման բարելավման կարևոր պայմանն է: Կառավարման նոր գլխավոր սխեման կոչված է ապահովել սովետական մարդկանց առողջության ամրապնդման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, կառավարման տարածքային ու ճյուղային սկզբունքների ռացիոնալ զուգակցումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեների ու կամավոր մարզական ընկերությունների խորհուրդների իրավունքների և պարտականությունների ավելի հստակ սահմանազատումը, կառավարչական ապարատի աշխատանքում ճկունության ու օպերատիվության բարձրացումը:
ՍՍՀՄ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն ու նրան ենթակա մարմինները պարտավոր են իրենց աշխատանքը կենտրոնացնել բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման կատարելագործման, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից գիտամեթոդական ղեկավարման մակարդակի բարձրացման վրա, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից, նպատակամղված կադրային քաղաքականության անցկացման ու միջազգային սպորտային կապերի ակտիվացմանը:
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1988 թվականի դեկտեմբերի 5-ի N 1385 որոշմամբ
ա) հաստատել և սահմանել է` 3-ամսյա ժամկետում գործողության մեջ մտցնել ՍՍՀՄ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի մշակած և ՀԱՄԿԽ-ի ու ՍՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի կենտկոմի հետ համաձայնեցված` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառավարման գլխավոր սխեման, որը նախատեսում է.
կառավարման համակարգի գծով
անցում հիմնականում կառավարման երկու, երեքօղակային համակարգի. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե` միավորում, ձեռնարկություն ու կազմակերպություն. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մարզային (երկրամասային) կոմիտե-ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի քաղաքային (շրջանային) կոմիտե: Խորհուրդ է տվել ժողովրդական դեպուտատների քաղաքային սովետների գործկոմներին` մինչև 500 հազ. բնակիչ ունեցող քաղաքներում վերացնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շրջանային կոմիտեները.
հիմնական օղակի գծով
ֆիզկուլտուրայի կոլեկտիվների, ԴՕՍԱԱՖ-ի ու հասարակական մյուս կազմակերպությունների մարզական ակումբները կամավոր հիմունքով միավորող միասնական ֆիզկուլտուրամարզական ակումբների ստեղծում ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում.
բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գծով գործունեությունը կոորդինացնելու, ֆիզկուլտուրային-մասսայական աշխատանքի մակարդակը բարձրացնելու նպատակով ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի շրջանային և քաղաքային հասարակական խորհուրդների ստեղծումը, որոնց կազմի մեջ մտնում են ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործկոմների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեների, արհմիությունների համամիութենական կամավոր ֆիզկուլտուրամարզական ընկերության խորհուրդների, ջրերում փրկարար ընկերությունների խորհուրդների, ԴՕՍԱԱՖ-ի կոմիտեների ներկայացուցիչները, դրանց հավասար ներկայացուցչության հիման վրա:
Հանձնարարել է ՍՍՀՄ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին` ՀԱՄԿԽ-ի ու ՍՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի կենտկոմի հետ համատեղ մինչև 1989 թվականի հունիսի 1-ը մշակել և հաստատել ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ֆիզկուլտուրամարզական ակումբի օրինակելի կանոնադրությունը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի շրջանային (քաղաքային) խորհրդի կանոնադրությունը.
շահագրգռված ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների միջոցների կոոպերացման հիման վրա ըստ բնակավայրի բնակչությանը սպասարկող «Ֆիզկուլտուրան և առողջությունը» տնտհաշվարկային ֆիզկուլտուրաառողջարարական միավորումների ցանցի կազմավորում.
մարզական թեքում ունեցող հանրակրթական գիշերօթիկ դպրոցները օլիմպիական ռեզերվի ուսումնարանների վերակազմում և դրանք ՍՍՀՄ ժողովրդական կրթության պետական կոմիտեի տնօրինությունից ՍՍՀՄ ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պետական կոմիտեի տնօրինությանը հանձնում, պահպանելով պետական բյուջեի միջոցների հաշվին դրանց ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման, դասարանների համալրման գործող կարգը, ղեկավար, մանկավարժական ու մյուս աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանները, ինչպես նաև սովորողների ուսման տևողության ու նյութական ապահովման պայմանները: Սահմանել է` օլիմպիական ռեզերվի ուսումնարանների շրջանավարտներին շնորհել «Սպորտի մարզիչ» որակավորում, միջնակարգ մասնագիտական կրթության դիպլոմ հանձնելով: Հանձնարարել է ՍՍՀՄ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին` ՍՍՀՄ ժողովրդական կրթության պետական կոմիտեի հետ համաձայնեցնելով 3-ամսյա ժամկետում մշակել և հաստատել օլիմպիական ռեզերվի ուսումնարանի մասին կանոնադրություն.
բ) բնակչության ֆիզիկական դաստիարակության գծով գործունեության կոորդինացումն ուժեղացնելու, սովետական մարդկանց առողջությունն ամրապնդելու գործում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի դերն է՛լ ավելի բարձրացնելուն ուղղված առաջարկությունների նախապատրաստման նպատակով ընդունել է ՍՍՀՄ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի, ՀԱՄԿԽ-ի ու ԴՕՍԱԱՖ-ի կենտկոմի առաջարկությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համամիութենական խորհրդի ստեղծման մասին որպես պետական-հասարակական մարմին (հասարակական հիմունքներով), որը կազմվում է պետական և հասարակական կազմակերպությունների` ՍՍՀՄ ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պետական կոմիտեի, ՍՍՀՄ ժողովրդական կրթության պետական կոմիտեի, ՍՍՀՄ առողջապահության մինիստրության, ՀԱՄԿԽ-ի, ՀամԼԿԵՄ Կենտկոմի, ՍՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի կենտկոմի, արհմիությունների համամիութենական կամավոր ֆիզկուլտուրամարզական ընկերության համամիութենական խորհրդի, ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության սպորտային կոմիտեի, «Դինամո» ֆիզկուլտուրամարզական համամիութենական ընկերության կենտրոնական խորհրդի, «Աշխատանքային ռեզերվներ» համամիութենական կամավոր մարզական ընկերության կենտրոնական խորհրդի, սպորտի հիմնական ձևերի գծով ֆեդերացիաների, մասսայական ինֆորմացիայի միջոցների հավասար ներկայացուցչությունների հիման վրա:
Հանձնարարել է ՍՍՀՄ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին` ՀԱՄԿԽ-ի ու ՍՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի կենտկոմի հետ համատեղ մինչև 1989 թվականի ապրիլի 1-ը հաստատել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համամիութենական խորհրդի մասին կանոնադրությունը.
գ) ուժը կորցրած է ճանաչել ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1986 թվականի հուլիսի 31-ի N 904 որոշումը (բացի 1-ին կետի յոթերորդ պարբերությունից, 2-5-րդ կետերից):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի օգոստոսի 14-ի N 570 որոշումը (բացի «ա» ենթակետի վեցերորդ պարբերությունից, «բ» և «գ» ենթակետերից):
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |