Գլխավոր տեղեկություն
Համար
N 1535-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1535-Ա

 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի կառավարման մոդել մշակելու և Ակադեմիական քաղաքի տեխնիկական կլաստերի ինտեգրված ռազմավարություն և կառավարման համակարգ ձևավորելու ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ ԹՈՒՄ Ինթերնեյշնլ ՋիԷմբիԷյջ-ից՝ հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետի հիման վրա։

2. Գնման գործընթացի արդյունքում կնքվող՝ Ակադեմիական քաղաքի երկարատև հաջողության ձևավորմանը միտված խորհրդատվական ծառայությունների մասին պայմանագրով 2024 թվականի վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի 1162 «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի 11002 «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման, իսկ 2025 թվականից սկսած՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի 11002 «Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման համար միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում և պայմանագրերի սպասարկում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում:

(2-րդ կետը խմբ. 20.02.25 N 171-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

28.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.02.2025, N 171-Ա 21.02.2025, N 1535-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան