Գլխավոր տեղեկություն
Համար
N 397-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.02.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.02.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 397-Ա

«07» փետրվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից ներկայացված հողամասերի ելակետային տվյալները.

1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը, իրականացնել աշխատանքներ՝ սույն որոշման հավելվածով նշված հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման ապահովման ուղղությամբ՝ համաձայն հավելվածում նշված ելակետային տվյալների:

2. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հողամասերի գործառնական նշանակության սահմանումը չի առնչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի հետ, համապատասխանում է 2-րդ ենթակետի դրույթներին՝ սույն որոշման հավելվածում նշված հողամասերի նպատակային նշանակությունները սահմանել բնակավայերի, իսկ հողամասերի գործառնական նշանակությունները՝ բնակելի և հասարակական կառուցապատման:

3. Սույն որոշման հավելվածում նշված հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով։

4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում դիմում ներկայացնելու համար:

5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից ներկայացված ծառայությունների մատուցման հաշիվների հիման վրա, կատարել վճարումներ՝ 25,000-ական (քսանհինգ հազարական) ՀՀ դրամ և 1,000-ական (մեկ հազարական) ՀՀ դրամներ՝ սույն որոշման հավելվածով ներկայացված հողամասերի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցումներ կատարելու նպատակով:

6. Հանձնարարել Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածում նշված հողամասերում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

07.02.2025 թ.

հ. 397-Ա որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍ

 

Հողամասի հասցեն

/գտնվելու վայրը/

տարածագնահատման գոտին

Ծածկագիրը

Հողի կադաստրային ծածկագիրը

Մակերեսը /քմ/

Հողամասի նպատակային նշանակությունը

Հողամասի գործառնական նշանակությունը

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

1

Գոգոլի փողոց, հ.4/8

/5-րդ գոտի/

Ա2024/11

01-012-0341-0001

 418.47

 Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

Դավթաշեն վարչական շրջան

2

Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.9/19 /

7-րդ գոտի/

Ա2024/12

01-004-0082-0001

790.33

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատում

3

Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.13/29 /

7-րդ գոտի/

Ա2024/09

01-004-0016-0001

612.48

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատում

Էրեբունի վարչական շրջան

4

Չեռնիշևսկու փողոց, հ.22/6 /

5-րդ գոտի/

Ա2024/06

01-005-0135-0003

193.8

Բնակավայրերի

Հասարակական կառուցապատում

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան