Basic information
Number
N 92-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.08.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 16.08.2021
Enactment organisation
Շնող համայնքի ավագանի
Enactment date
28.12.2020
Signing organisation
Համայնքի ղեկավար
Signing date
28.12.2020
Effective date
26.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2020 թվականի 92-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31, 32-րդ հոդվածների՝ Շնող համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնող համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ըստ հատվածների, որից՝

եկամուտների գծով՝ 558966,2 հազար դրամ

ծախսերի գծով՝ 595766,2 հազար դրամ

դեֆիցիտը (պակասուրդը)՝ - 36800,0 հազար դրամ

1) համայնքի բյուջեի եկամուտները՝ հատված 1,

2) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` հատված 2,

3) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ հատված 3,

4) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ հատված 4,

5) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ հատված 5,

6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ հատված 6։

2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝

1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը

 

 

ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ

Կողմ

Դեմ

Ձեռնպահ

1.

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ  

-

 

2.

ԲԱՅՐԱՄՅԱՆ ԱՐՏԱԿ

-

   

3.

ՂԱԶԱՐՅԱՆ ԶԱՎԵՆ

-

   

4.

ՂՈՐԽՄԱԶՅԱՆ ԱՐՄԵՆ

-

   

5.

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

-

 

 

6.

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՄՀԵՐ

-

   

7.

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԻԳԵՆ

-

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

Հատվածներ 1-6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2021 թվական: