ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՊԱԳԱ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 47-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՊԱԳԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18֊րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով,
Ապագա համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա համայնքի վարչական տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Տեղական տուրքերի դրույքաչափերը հաշվարկելու համար կիրառել 0,75 գործակիցը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է տնում 2021 թվականի հունվարի 1-ից:
|
Կողմ-6 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 | |
|
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ |
|||
|
ԻԲՈՅԱՆ ՍՈՒՐԵՆ |
|||
|
ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱԿՈԲ |
|||
|
ՀԱԿՈԲՅԱՆ ՖԼՈՐԱ |
|||
|
ՄՈՒՐԱԴՅԱՆ ՄՈՒՐԱԴ |
|||
|
ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ |
|||
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՊԵՏՐՈՍ ԱՎԱԳՅԱՆ |
|
2020 թվականի դեկտեմբերի 30 Ապագա համայնք |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2021 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|