Basic information
Number
ՆԿ-164-Ն
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (21.07.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.879
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
12.07.2005
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
12.07.2005
Effective date
21.07.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ՆԿ-1316-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-1316-Ն կարգադրությամբ հաստատված`Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի քարտուղարության ղեկավարի պաշտոնի թիվ 3 անձնագրի 5-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քարտուղարության ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Աշխատակազմի բարձրագույն և գլխավոր քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնողներից մեկը»:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

 

2005 թ. հուլիսի 12
Երևան
ՆԿ-164-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation