Գլխավոր տեղեկություն
Համար
N 201
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.08.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀՄԻՆԽՈՐՀՈԵՎԿ 1981/ապրիլ
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.04.1981
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

 հայկական սսհ մինիստրների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

10 ապրիլի 1981 թ. N 201

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

 

Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի փետրվարի 17-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1980 թ. դեկտեմբերի 16-ի «Պտուղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի ու կարտոֆիլի արտադրության, մթերումների, վերամշակման, պահման և իրացման կազմակերպումը կատարելագործելու միջոցառումների մասին» N 1163 որոշումը» N 83 որոշմանը և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության «Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության միութենական-հանրապետական մինիստրություն ստեղծելու մասին» հրամանագրին համապատասխան Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել ՍՍՀՄ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության հետ համաձայնեցված՝ Հայկական ՍՍՀՄ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն N 1 հավելվածի:

2. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների հաստիքային թվաքանակը սահմանել 124 միավոր:

Պտղաբանջարեղենային արտադրանքի, խաղողի և կարտոֆիլի արտադրության, մթերումների, վերամշակման, պահման և իրացման մի շարք ֆունկցիաներ Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությանը հանձնելու կապակցությամբ կրճատել մինիստրությունների կենտրոնական ապարատի աշխատողների և նրանց իրավասության ենթակա կազմակերպությունների կառավարման ապարատի աշխատողների թվաքանակը, համաձայն N 2 հավելվածի:

Վերացնել Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրության «Հայպտուղբանջար» հանրապետական մեծածախ տորգը և Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության ընդհանուր միութենական ֆոնդ գյուղատնտեսական մթերքների մատակարարման վարչությունը։

Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի պահումը կատարել մինիստրության իրավասության ենթակա ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների մասհանումների հաշվին։

3. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությանը՝ քննարկել և, Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցնելով, հաստատել մինիստրության կենտրոնական ապարատի հաստիքացուցակը և վարչակառավարչական ծախսերի նախահաշիվը:

4. Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրությանը` Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. փետրվարի 17-ի N 83 որոշմանը համապատասխան սովխոզները և մյուս կազմակերպությունները Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությանը հանձնելիս, հանձնել նաև մանկապարտեզները։

5. Ընդունել Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության առաջարկությունը, համաձայնեցված Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրության հետ, 1981 թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմակերպությունները, ձեռնարկությունները և բանջարամրգակարտոֆիլապահեստարանները Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության անմիջական ենթակայությանը հանձնելու մասին, համաձայն NN 3 և 4 հավելվածների, և բանջարակարտոֆիլապահեստարանները վարձով տալու մասին, համաձայն N 5 հավելվածի:

6. Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրությանը և Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությանը՝ մինչև 1981 թ. ապրիլի 30-ը սահմանված կարգով ավարտել կազմակերպությունների և ձեռնարկությունների, ինչպես նաև մանրածախ առևտրի օբյեկտների ընդունումն ու հանձնումը։

7. Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության վրա դնել պտղաբանջարեղենային արտադրանքի և կարտոֆիլի մանրածախ առևտուրը, ինչպես նաև Երևան, Լենինական, Կիրովական, Աբովյան, Արարատ, Ալավերդի, Արթիկ, Դիլիջան, Ղափան, Կամո, Հրազդան, Չարենցավան, Ջերմուկ քաղաքներում և Նոր Հաճն ու Ծաղկաձոր քաղաքատիպ ավաններում բյուջետային կազմակերպություններին այդ մթերքների մատակարարումը և այդ կապակցությամբ թույլատրել նրան կազմակերպել Երևանի և Լենինականի քաղսովետների գործկոմների պտղաբանջարեղենային արտադրանքի և կարտոֆիլի առևտրի վարչություններ, իսկ Կիրովական, Աբովյան, Արթիկ, Արարատ, Դիլիջան, Հրազդան, Ղափան, Կամո, Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաև Թումանյանի և Նաիրիի շրջաններում՝ պտղաբանջարեղենային արտադրանքի և կարտոֆիլի մթերումների և մանրածախ առևտրի միավորումներ:

 Նշված քաղաքներում ու շրջաններում վարչությունների և միավորումների կազմակերպումը կատարել Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրության «Հայպտուղբանջար» հանրապետական մեծածախ տորգի տորգերի և մթերման բազաների կառավարման ապարատի թվաքանակի և դրանց պահման ծախսերի հաշվին:

8. Թույլատրել Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությանը՝ Շամշադինի շրջանում կազմակերպել պտուղբանջարեղենային արտադրանքի և կարտոֆիլի մթերման բազա՝ Երևան քաղաքի Շահումյանի մթերման բազայի վերացման հաշվին:

9. Հայկական ՍՍՀ պետպլանին (ընկ. Հ. Սաղոյանին) և Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությանը (ընկ. Ջ. Ջանոյանին)՝ Հայկական ՍՍՀ 1981 թ. տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլանի և Հայկական ՍՍՀ 1981 թվականի պետական բյուջեի մեջ մտցնել սույն որոշումից բխող փոփոխություններ:

Կառավարության որոշում պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը:

10. Հանձնարարել Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությանը՝ Հայկական ՍՍՀ պետպլանի և Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցնելով, մեկամսյա ժամկետում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություն ներկայացնել շրջաններում ագրոարդյունաբերական միավորումներ և մինիստրության սիստեմում նորոգման-շինարարական և նախագծակոնստրուկտորական կազմակերպություններ կազմակերպելու մասին:

11. Կազմակերպել Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության ինքնուրույն հաշվեկշռով տնտհաշվարկային ավտոտրանսպորտային ձեռնարկություն:

12. Մինչև ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի նոր շենքի շինարարության ավարտը Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությունը ժամանակավորապես տեղավորել Իսահակյան փող. N 28 շենքում:

13. Հանձնարարել Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությանը՝ սահմանված կարգով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ հաստատման ներկայացնել Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության կանոնադրությունը:

14. Մինչև մարդատար ավտոմոբիլների պահման համար ընդհանուր լիմիտներ հատկացնելը, պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության կենտրոնական ապարատին նշված նպատակների համար սահմանել 6 միավոր քանակով լիմիտ:

15. Պարտավորեցնել ժողովրդական դեպուտատների Երևանի, Լենինականի, Կիրովականի, Աբովյանի, Ալավերդու, Արարատի, Արթիկի, Դիլիջանի, Հրազդանի, Կամոյի, Չարենցավանի ու Ջերմուկի քաղաքային և Ծաղկաձորի ու Նոր Հաճնի ավանային սովետների գործկոմներին՝ Հայկական ՍՍՀ պտուղ- բանջարեղենի տնտեսության մինիստրության հետ համատեղ երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ՝ տասնմեկերորդ հնգամյակում բնակարանային տնտեսության համար հատկացվող կապիտալ ներդրումների 5 տոկոսային մասհանումների հաշվին պտուղ-բանջարեղենի մասնագիտացված խանութներ ստեղծելու մասին։

16. Հանձնարարել ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմներին.

աջակցել պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության կազմակերպություններին խանութների և սրահների տեղավորման ու վերակառուցման, ինչպես նաև դրանց նորոգման գործում.

գործկոմների նիստերում պարբերաբար քննարկել պտղաբանջարեղենային արտադրանքի առևտրի կազմակերպման ու պահման հարցերը և մշակել ու իրագործել դրանց բարելավման միջոցառումներ:

17. Հայկական ՍՍՀ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեին՝ Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության հայտերով 1981-1982 թվականներին ապահովել պտուղաբանջարեղենային արտադրանքի առևտրի աշխատողների պատրաստումը:

18. Հայկական ՍՍՀ պետմատին՝ միջոցներ ձեռնարկել պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությանն անհրաժեշտ քանակությամբ տարայով ապահովելու համար։

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ նախագահ

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հայկական ՍՍՀ Մինիստրների
խորհրդի գործերի կառավարիչ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1981 թ. ապրիլի 10-ի N 201 որոշման

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Պտղաբանջարեղենային արտադրանքի և կարտոֆիլի մթերումների, պահման, մատակարարման և առևտրի գլխավոր վարչություն (ինքնուրույն հաշվեկշռով)

Գյուղատնտեսական մթերքների արտադրության վարչություն

Պահածոների արտադրանքի արտադրության և մատակարարման վարչություն

Պլանային-ֆինանսական վարչություն

Կապիտալ շինարարության, նախագծման և սարքավորումների կոմպլեկտավորման վարչություն

Հաշվապահական հաշվառման և հաշվետվության վարչություն

Վերահսկիչ-վերստուգիչ վարչություն

Նյութատեխնիկական մատակարարման վարչություն

Մեքենայացման և տրանսպորտի բաժին

Աշխատանքի և աշխատավարձի բաժին

Տեխնիկական բաժին

Կադրերի և հատուկ աշխատանքների բաժին

Իրավաբանական բաժին՝ արբիտրաժով

Տնտեսական բաժին և գրասենյակ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների
խորհրդի գործերի կառավարիչ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1981 թ. ապրիլի 10-ի N 201 որոշման

 

ԱՅՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԿՐՃԱՏՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Մինիստրությունների և կազմակերպությունների անվանումը

Թվաքանակը (միավոր)

Գյուղատնտեսության մինիստրություն 50*)
Սննդի արդյունաբերության մինիստրություն 14
Առևտրի մինիստրություն 10
Մթերումների մինիստրություն 4
«Հայպտուղբանջար» հանրապետական մեծածախ տորգ 30
Երքաղսովետի գործկոմի առևտրի վարչություն 6

Հանրապետության մյուս մինիստրությունների կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակի կրճատման հաշվին

10

Ընդամենը

124

_____________________________

*) Դրանցից 8 միավորը Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության աշխատողների կրճատման հաշվին՝ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. ապրիլի 8-ի N 194 որոշմանը համապատասխան։

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1981 թ. ապրիլի 10-ի N 201 որոշման

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՊՏՈՒՂԲԱՆՋԱՐ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՏՈՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԹԵՐՄԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Աբովյանի շրջանային մթերման բազա

Արարատի շրջանային մթերման բազա

Արտաշատի շրջանային մթերման բազա

Ախուրյանի շրջանային մթերման բազա

Կամոյի շրջանային մթերման բազա

Կալինինոյի շրջանային մթերման բազա

Կրասնոսելսկի շրջանային մթերման բազա

Կիրովականի շրջանային մթերման բազա

Մարտունու շրջանային մթերման բազա

Մասիսի շրջանային մթերման բազա

Նաիրիի շրջանային մթերման բազա

Հոկտեմբերյանի շրջանային մթերման բազա

Հրազդանի շրջանային մթերման բազա

Ստեփանավանի շրջանային մթերման բազա

Թումանյանի շրջանային մթերման բազա

Շահումյանի շրջանային մթերման բազա

Էջմիածնի շրջանային մթերման բազա

Երևանի տարայի բազա` Մասիսում մասնաճյուղով

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների
խորհրդի գործերի կառավարիչ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 4

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1981 թ. ապրիլի 10-ի N 201 որոշման

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ՍԻՍՏԵՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԱՄՐԳԱԿԱՐՏՈՖԻԼԱՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

 

Կարողությունը (հազ. տոննա
միաժամանակյա պահման)

Երևան քաղաքում
կենտրոնական պտղաբանջարեղենային բազա

33,0

Կարտոֆիլապահեստարան Գյուլագարակում

3,7

Կարտոֆիլապահեստարան Կրասնոսելսկում

3,7

Մրգապահեստարան Արարատում

2,32

Մրգապահեստարան Նոյեմբերյանում

4,3

Բանջարամրգապահեստարան Լենինականում

3,0

Բանջարապահեստարան Հրազդանում

4,2

Ընդամենը

54,22

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների
խորհրդի գործերի կառավարիչ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 5

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1981 թ. ապրիլի 10-ի N 201 որոշման

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐՈՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՊԱՀՄԱՆ ԴՆԵԼՈՒ ՍԵԶՈՆՈՒՄ ՎԱՐՁՈՎ ՏՐՎՈՂ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

    

Կարողությունը (հազ. տոննա
միաժամանակյա պահման)

Պահեստարան Կամո քաղաքում

1,10

Պահեստարան Չարենցավանում

1,15

Պահեստարան Աբովյանում

1,10

Պահեստարան Դիլիջանում

1,1

Պահեստարան Արթիկում

0,90

Պահեստարան Ջերմուկում

0,50

Կարտոֆիլապահեստարան Կիրովական քաղաքում 1,0 

Պահեստարան Ղափան քաղաքում

1,1

Ընդամենը

7,95

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների
խորհրդի գործերի կառավարիչ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.1996, N 236 01.08.1996, N 201
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան