ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է արտոնագրային վճարի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վճարողների շրջանակը, արտոնագրային վճարի չափը և վճարման կարգը:
Հոդված 2. | Արտոնագրային վճարի հասկացությունը |
1. Արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար եկամտահարկին և (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է:
2. Արտոնագրային վճարի գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով:
Հոդված 3. | Հարկային արտոնությունների կասեցումը |
Արտոնագրային վճար վճարողների համար սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են եկամտահարկի և ԱԱՀ-ի գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հարկվող եկամուտը որոշելիս հաշվի չեն առնվում համախառն եկամտից նվազեցումները:
Հոդված 4. | Արտոնագրային վճար վճարողները |
1. Հայաստանի Հանրապետությունում արտոնագրային վճար վճարող են համարվում իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով դիմում-հայտարարություն ներկայացրած և սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պայմանները բավարարող`
1) բացառապես սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք.
2) բացառապես սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելվածներ N 1-ում և N 2-ում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք:
2. Արտոնագրային վճար վճարող կարող են համարվել այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն դրամը:
3. Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք`
1) որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
2) որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային տեսչություն դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվան նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին իրականացրել են Հայաստանի Հանրապետություն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.
3) որոնք առևտրական գործունեություն են իրականացնում խանութում, Երևանում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող կրպակում (տաղավարում).
4) որոնք հանդիսանում են համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.
5) որոնց պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.
6) որոնց գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է մեկից ավելի վայրում.
7) որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային տեսչություն դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ունեն 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը):
4. Սույն օրենքի իմաստով վայր են համարվում ֆիզիկական անձի գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման վայրերը, եթե դրանցում չեն իրականացվում սույն օրենքի հավելվածներով սահմանված գործունեության տեսակները:
Հոդված 5. | Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելը և հաշվառվելը |
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ տարվա որևէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 3-ում սահմանված ձևով դիմում-հայտարարություն` տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում, որտեղ նշում են`
1) արտոնագրային վճար վճարողի`
ա. անունը և ազգանունը,
բ. անձնագրային տվյալները,
գ. սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում).
2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.
3) գործունեության իրականացման`
ա. տեսակը (տեսակները),
բ. վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատերերը տվյալ տարվա որևէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 4-ում սահմանված ձևով դիմում-հայտարարություն` տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում, որտեղ նշում են`
1) արտոնագրային վճար վճարողի`
ա. անունը և ազգանունը,
բ. պետական գրանցման վկայականի համարը,
գ. հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).
2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.
3) գործունեության իրականացման`
ա. տեսակը (տեսակները),
բ. վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):
3. Դիմում-հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին տրվում է ՀՎՀՀ «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
4. ՀՎՀՀ տրամադրելու օրն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող և ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ում սահմանված ձևի արտոնագիրը:
5. Դիմում-հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող և ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 6-ում սահմանված ձևի արտոնագիրը:
6. Յուրաքանչյուր ֆիզիկական անձին յուրաքանչյուր ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) համար տրվում է մեկ արտոնագիր:
7. Որևէ ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձին այդ ժամանակահատվածը ամբողջությամբ կամ մասնակի ներառող ժամանակահատվածի համար նոր արտոնագիր (եռամսյակային, կիսամյակային, 9 ամսվա, տարեկան) չի տրամադրվում:
Հոդված 6. | Արտոնագրային վճարի հարկման օբյեկտը և չափը |
1. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտ են համարվում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ում և N 2-ում ընդգրկված գործունեության տեսակները, որոնց իրականացման արդյունքում ֆիզիկական անձն ստացել է կամ նպատակ է ունեցել ստանալ եկամուտ:
2. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ում և N 2-ում սահմանված եռամսյակային չափերից ելնելով: Սույն օրենքի հավելված N 2-ում սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի եռամսյակային չափերը որոշվում են մեկ միավորի արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափի և արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծության արտադրյալով:
3. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի եռամսյակային չափի և տվյալ գործունեության տեսակի համար տվյալ արտոնագրում նշված ժամանակահատվածում ներառված եռամսյակների թվի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:
4. Ընթացիկ տարում սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձինք`
1) դադարում են համարվել արտոնագրային վճար վճարող և այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջը չեն կարող հանդիսանալ արտոնագրային վճար վճարող.
2) այդ պահից մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար հարկերը հաշվարկում և վճարում են անհատ ձեռնարկատերերի համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով (բացառությամբ` հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվարկման և հարկային վնասների փոխանցման դրույթների):
5. Ընթացիկ տարում սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը`
1) դադարում են համարվել արտոնագրային վճար վճարող և այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջը չեն կարող հանդիսանալ արտոնագրային վճար վճարող.
2) այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի համար հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով:
6. Ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում տվյալ տարվա եկամտահարկի և (կամ) ԱԱՀ-ի գումարներից և չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը), ինչպես նաև հաշվի չեն առնվում արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակաշրջանում ձեռքբերումների գծով կատարված ծախսերը և վճարված (վճարվող) ԱԱՀ-ի գումարները:
Հոդված 7. | Արտոնագրային վճար վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը, այլ հարկերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարումը |
1. Արտոնագրային վճար վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:
2. Արտոնագրային վճար վճարողները չեն հանդիսանում հարկային գործակալներ` արտոնագրային վճար վճարողներից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց վրա տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված դրույթները:
3. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով անհատ ձեռնարկատեր հանդիսացող արտոնագրային վճար վճարողների վրա` արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց եկամուտներ վճարվելու դեպքում, տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները:
4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարողների կողմից կազմակերպություններին, արտոնագրային վճար վճարող չհանդիսացող անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում վերջիններս որպես`
1) հարկային գործակալ եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկը պահում (գանձում) են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով.
2) գործատու պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
5. Արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ միայն վճարողի կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարելու դեպքում (հաշվի առնելով արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը), որն արտոնագիրն ստանալիս վճարողի կողմից կարող է վճարվել իր հայեցողությամբ և որն արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածի համար հանդիսանում է պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորության վերջնական գումար:
6. Արտոնագրային վճար վճարողների վրա այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով չեն տարածվում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված դրույթները:
7. Արտոնագրային վճար վճարողները հարկային մարմիններ օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում (բացառությամբ` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի):
Հոդված 8. | Արտոնագրային վճարի վճարման կարգը և ժամկետները |
Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում նշված դեպքում պարտադիր սոցիալական ապահովության վճարները վճարում են արտոնագիրն ստանալիս:
Հոդված 9. | Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը |
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պայմանը խախտելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են չգրանցված վարձու աշխատող պահելու դեպքում գործատուների համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:
2. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող արտոնավճար վճարող անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվությունը:
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները հարկային մարմիններ չներկայացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են տեղեկությունները հարկային մարմիններ չներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:
4. Արտոնագրային վճար վճարողի կողմից` տվյալ արտոնագրում չնշված և սույն օրենքի N 1 և N 2 հավելվածներում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է գործունեության այդ տեսակի (տեսակների) և ժամանակահատվածի համար սույն օրենքով սահմանված արտոնագրային վճարը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկված տույժերի հետ միասին:
5. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող արտոնագրային վճար վճարողի կողմից սույն օրենքի N 1 և N 2 հավելվածներում չնշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու փաստը հարկային մարմնի կողմից արձանագրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերն այդ գործունեությամբ զբաղվելու պահից մինչև ընթացիկ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի համար հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հաշվի առնելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները:
Հոդված 10. | Օրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունների հետ:
Հոդված 11. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-247-Ն օրենքը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-209-Ն |
Հավելված N 1
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Ց Ա Ն Կ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
NN Գործունեության տեսակները Եռամսյակային արտոնագրային վճարի չափը` ըստ բնակավայրերի (հազ. դրամ) ք. Երևան մարզկենտ- այլ քա-ղաքներ հեռավոր և սահմանա- այլ վայրեր 1. Բնակչության պատվերով կատարվող` 20,0 7,5 6,0 0,9 3,0 1.1 կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում 1.2 հագուստի արտադրություն և նորոգում 1.3 գլխարկների արտադրություն և նորոգում 1.4 գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում 1.5 փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում 1.6 ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում 1.7 համակարգչային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում 1.8 հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում 1.9 տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն 1.10 այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն 2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում 20,0 7,5 6,0 0,9 3,0 3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռք- բերման այլ դասընթացներ 20,0 7,5 6,0 0,9 3,0 4. Լեզուների ուսուցման դասընթացներ 30,0 12,0 9,0 1,2 4,5 5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ 45,0 15,0 12,0 1,8 6,0 6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0 7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0 8. Ստեղծագործական գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0 9. Խնջույքավարների գործունեություն 45,0 15,0 12,0 1,8 6,0 10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում 20,0 7,5 6,0 0,9 3,0 11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար 20,0 7,5 6,0 0,9 3,0 12. Դարբնոցային գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0 13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում* 45,0 30,0 30,0 15,0 15,0
րոններ
մերձ
* Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման մասով արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք է ընդունվում զբոսաշրջային տան սենյակների թվաքանակը:
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
Գործունեության տեսակը |
Արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծությունը
|
Արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափը 1 միավորի (հազար դրամ) | ||||
Երևան քաղաքում
|
մարզ-կենտրոն-ներում
|
այլ քաղաքներում և Երևանի քաղաքի վարչական սահմաններից մինչև 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում |
այլ վայրերում |
հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում | ||
Առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող` Երևան քաղաքում` 7մ2, այլ վայրերում` 10մ2 առևտրական տարածքը չգերազանցող կրպակի միջոցով առևտրական գործունեություն |
կրպակի ընդհանուր տարածք, մ2 |
5,0 |
2,5 |
2,0 |
2,0 |
1,0 |
Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում* |
x |
20,5 |
18,75 |
17,5 |
17,5 |
17,5 |
Բիլիարդ խաղի կազմակերպում |
խաղասեղան |
120,0 |
60,0 |
60,0 |
60,0 |
60,0 |
Սեղանի թենիս խաղի կազմակերպում |
խաղասեղան |
40,0 |
20,0 |
20,0 |
20,0 |
20,0 |
Վարսավիրական ծառայությունների մատուցում |
x |
45,0 |
36,25 |
36,25 |
27,0 |
27,0 |
Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում |
x |
45,0 |
36,25 |
36,25 |
36,25 |
36,25 |
Համակարգչային խաղերի կազմակերպում |
մոնիտոր |
62,5 |
60,0 |
45,0 |
30,0 |
25,0 |
* Տարբեր բնակավայրերում թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սահմանված արտոնագրային վճարի առավելագույն դրույքաչափը:
Հավելված N 3 |
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Փաստաթղթի հերթական համարը` | |||||
Ֆիզիկական անձի անունը և ազգանունը |
| |||||
Անձնագրի տվյալները |
| |||||
Սոցիալական քարտի համարը |
| |||||
Գտնվելու (բնակության) վայրը |
|
Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները)` |
Սկիզբը |
Ավարտը |
Գործու-նեության վայրը |
Ստորա-գրությունը | |
1. Բնակչության պատվերով կատարվող` | |||||
1.1. կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում |
|
|
|
| |
1.2. հագուստի արտադրություն և նորոգում |
|
|
|
| |
1.3. գլխարկների արտադրություն և նորոգում |
|
|
|
| |
1.4. գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում |
|
|
|
| |
1.5. փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում |
|
|
|
| |
1.6. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում |
|
|
|
| |
1.7. համակարգչային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում |
|
|
|
| |
1.8. հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում |
|
|
|
| |
1.9. տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
|
|
|
| |
1.10. այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
|
|
|
| |
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում |
|
|
|
| |
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ |
|
|
|
| |
4. Լեզուների ուսուցման դասընթացներ |
|
|
|
| |
5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ |
|
|
|
| |
6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն |
|
|
|
| |
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն |
|
|
|
| |
8. Ստեղծագործական գործունեություն |
|
|
|
| |
9. Խնջույքավարների գործունեություն |
|
|
|
| |
10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում |
|
|
|
| |
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար |
|
|
|
| |
12. Դարբնոցային գործունեություն |
|
|
|
| |
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում |
|
|
|
|
Սույնով հայտարարում եմ, որ` |
Դիմումատուի ստորագրությունը
|
Հարկային (տարածքային) տեսչության պետ` Տեսուչ` |
Դիմում-հայտարարության ներկայացման օրը
________ ___________________ 20_____թ.
Հավելված N 4 |
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Փաստաթղթի հերթական համարը |
Անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը |
|
Պետական գրանցման վկայականի համարը |
|
ՀՎՀՀ |
|
Գտնվելու (բնակության) վայրը |
|
Ցանկանում եմ իրականացնել գործունեության |
Սկիզբը |
Ավարտը |
Գործունեության |
Ստորա- |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Սույնով հայտարարում եմ, որ` |
Դիմումատուի ստորագրությունը
|
Հարկային (տարածքային) տեսչության պետ` Տեսուչ` |
Դիմում-հայտարարության ներկայացման օրը
______ _____________________ 20___թ.
Հավելված N 5 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N _______ __ ________________ 20___թ.
Սույն արտոնագիրը տրվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին ___________________________
__________________________ հաշվառված _____ ____________ 20___թ. ՀՎՀՀ _______________ և
հավաստում է այն մասին, որ նա 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող
Հարկային (տարածքային) տեսչության պետ ___________________________________________________________ _____________________________________________________________ Կ.Տ. |
Հավելված N 6 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N ______ _____ ________________ 20___թ. Սույն արտոնագիրը տրվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձին ___________________________
______________________ հաշվառված _____ ___________ 20___թ. ՀՎՀՀ_________________ և
հավաստում է այն մասին, որ նա 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող
Հարկային (տարածքային) տեսչության պետ ___________________________________________________________ _____________________________________________________________ Կ.Տ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|