ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թ. N 06-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների դիմաց 2025 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Կողմ -10
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ |
Հավելված Վայք համայնքի ավագանու 31.01.2025թ. թիվ 6-Ն որոշման |
Վայք համայնքի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը 2025 թվականի համար
Հ/h |
Աշխատանքի , ծառայության |
Չափման |
Վճարի չափը՝ |
Վճարի չափը՝ |
անվանումը |
միավորը |
ներառյալ վառելիքը /դրամ/ |
առանց վառելիքի /դրամ/ | |
1 |
խոտհունձ |
1 հա |
12000 |
8000 |
2 |
խոտհավաք |
1 հա |
8000 |
6000 |
3 |
հակավորում |
1 հատ |
100 |
60 |
4 |
վար |
1 հա |
30000 |
14000 |
5 |
ցանք |
1 հա |
12000 |
6000 |
6 |
փոցխում |
1 հա |
7000 |
4000 |
7 |
կուլտիվացիա |
1 հա |
12000 |
8000 |
8 |
հացահատիկի բերքահավաք |
1 հա |
22000 |
14000 |
9 |
կրկնավար |
1 հա |
22000 |
10000 |
10 |
փոցխում վարելահողի |
1 հա |
10000 |
6000 |
11 |
խոտհունձ կոմբայնով |
1 հա |
18000 |
14000 |
12 |
հողի փխրեցում ֆրեզով |
1 հա |
110000 |
100000 |
13 |
էքսկավատորային աշխատանքներ |
1 ժամ |
10000 |
6000 |
14 |
ուղևորափոխադրման ծառայություններ |
1 կմ |
15 |
|
15 |
ավտոկռունկով աշխատանքներ |
1 օր |
60000 | |
16 |
բեռնափոխադրման ծառայություններ MAZ-ով |
1 օր |
40000 | |
17 |
դաշտերի սրսկում |
1 հա |
12000 |
9000 |
18 |
այգիների սրսկում |
1 հա |
20000 |
15000 |
19 |
ծառայություններ ճանապարհային մեքենայով |
1 օր |
40000 |
Ծանոթություն. նշված դրույքաչափերը գործելու են միայն համայնքի բնակիչ հանդիսացող ֆիզիկական անձանց համար, իսկ համայնքի բնակիչ չհանդիսացող ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց համար նշված դրույքաչափերին ավելացվելու է ևս 5000 դրամ, բացառությամբ հավելվածի 3-րդ ու 14-րդ կետերով սահմանված հակավորման և ուղևորափոխադրման ծառայությունների:
Իսկ հավելվածի 15-րդ կետով սահմանված ավտոկռունկով աշխատանքների դեպքում բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար գործելու է նաև 1 ժամը - 9000 դրամ դրույքաչափը՝ առանց վառելիքի:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Մ. Մաթևոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2025 թվական: