Գլխավոր տեղեկություն
Համար
N 04-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.02.2025
Ընդունող մարմին
Վայք համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
31.01.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
31.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 թ. N 04-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով,

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում օրենքով սահմանված տեղական վճարների 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում համայնքային ոչ առեվտրային կազմակերպություններում ուսման վարձի և ծնողական վճարների ամսական արտոնություններ՝ համաձայն հավելված 3-ի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներրորդ օրը:

 

Կողմ -10

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար`

ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Հավելվածներ 1-3

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի

ավագանու 2025 թվականի հունվարի 31-ի

թիվ 04-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 փետրվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան