ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 թ. N 04-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով,
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում օրենքով սահմանված տեղական վճարների 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում համայնքային ոչ առեվտրային կազմակերպություններում ուսման վարձի և ծնողական վճարների ամսական արտոնություններ՝ համաձայն հավելված 3-ի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներրորդ օրը:
Կողմ -10 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար` |
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ |
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 փետրվարի 2025 թվական: