Գլխավոր տեղեկություն
Համար
N 93-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 93-Ա

 

ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2025 թվականի փետրվարի 11-13-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ «Երկրատարածական տվյալների ոլորտ. խելացի կառավարման հիմք» թեմայով Իրանի 4-րդ միջազգային աշխարհագրական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Սուրեն Թովմասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Թովմասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

04.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան