ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2025 թվականի N 143-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 464-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի «Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 464-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) որոշման վերնագրում «2021-2023 թվականների միջոցառումների ծրագիրը» բառերը փոխարինել «միջոցառումների ծրագրերը» բառերով․
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝
«3) աղբահանության համակարգի ռազմավարության կիրարկումն ապահովող 2025-2032 թվականների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի։»․
3) որոշումը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 143-Լ որոշման |
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2025-2032 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու մարմինը |
Համակատարող մարմինը (մարմինները) |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
Ակնկալվող ֆինանսական միջոցների աղբյուրները |
Վերստուգելի չափանիշը |
1. |
Թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ) |
2025-2028 թվականներ |
Միջոցառման իրականացմամբ հնարավորություն կընձեռվի տարանջատել օգտահանվող թափոնները ընդհանուր աղբի հոսքից, ինչն էլ իր հերթին կբերի դեպի աղբավայր հեռացվող աղբի ծավալների նվազեցմանը։
Ակնկալվում է թափոնների վերամշակման արտադրությունների աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել օգտահանվող թափոնների ընդունման կետեր և ապահովել օգտահանվող թափոնների հոսքը դեպի վերամշակման արտադրություններ |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
Իրականացված միջոցառումներ |
2. |
Հանրապետության աղբահանության և կոշտ թափոնների կառավարման հյուսիսային գոտու՝ ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում ինտեգրված աղբահանության համակարգի ներդրմանն ուղղված տեխնիկատնտե- սական ուսումնասիրու- թյունների իրականացում
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Քաղաքաշինության կոմիտե, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ) |
2026 թվականի 4-րդ եռամսյակ |
ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման նպատակով նախատեսվող աղբավայրերի, փոխաբեռնման կայանների տեղադիրքերի որոշում, համակարգի ներդրման համար ինստիտուցիոնալ ու ֆինանսական գնահատականների ապահովում |
Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
Ուսումնասիրություն- ների առկայություն |
2․1. |
ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների նախագծա- նախահաշվային փաստաթղթերի մշակում, ՀՀ օրենսդրության համապատասխան հաստատում
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Քաղաքաշինության կոմիտե, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ) |
2027 թվականի 4-րդ եռամսյակ |
ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների կառուցման համար նախագծանախա-հաշվային փաստաթղթերի ապահովում, այդ թվում՝ ՇՄԱԳ և ՀՀ պետական համալիր փորձաքննու- թյունների ապահովում
|
Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
|
Հաստատված նախագծանախա- հաշվային փաստաթղթեր |
2․2. |
ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների շինարարության համար մրցութային գործընթացների իրականացում և շինարարության մեկնարկի ապահովում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
ՀՀ համայնքներ (համաձայնությամբ) |
2028 թվականի 3-րդ եռամսյակ |
ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան աղբավայրերի և փոխաբեռնման կայանների, ինչպես նաև հնարավոր վերամշակման գործարանների կառուցման ապահովում |
Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
Ստորագրված պայմանագրեր, շինարարության մեկնարկ |
2․3. |
ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման համար անհրաժեշտ մեքենասարքավորումների ձեռքբերման համար մրցութային գործընթացների ապահովում և անհրաժեշտ մեքենասարքավորումների ձեռքբերում
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
ՀՀ համայնքներ (համաձայնությամբ) |
2030 թվականի 4-րդ եռամսյակ |
ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում աղբահանության և կոշտ թափոնների ինտեգրված համակարգի ներդրման նպատակով անհրաժեշտ լոգիստիկայի ապահովում, այդ թվում՝ համապատասխան մեքենասարքավորումների ձեռքբերման մրցութային գործընթացների իրականացում, պայմանագրերի կնքում և մատակարարման ապահովում |
Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
Ստորագրված պայմանագրեր, ձեռք բերած մեքենասարքավո- րումներ |
3. |
Հանրապետության աղբահանության և կոշտ թափոնների կառավարման կենտրոնական գոտու՝ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերի ինտեգրված աղբահանության համակարգի ներդրմանն ուղղված տեխնիկատնտե- սական ուսումնասիրու- թյունների իրականացում
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Քաղաքաշինության կոմիտե, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ) |
2027 թվականի 4-րդ եռամսյակ |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման նպատակով նախատեսվող աղբավայրերի, փոխաբեռնման կայանների տեղադիրքերի որոշում, համակարգի ներդրման համար ինստիտուցիոնալ ու ֆինանսական գնահատականների ապահովում |
Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
|
Ուսումնասիրություն- ների առկայություն |
3․1. |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների նախագծա- նախահաշվային փաս- տաթղթերի մշակում,
ՀՀ օրենսդրության համապատասխան հաստատում
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
Քաղաքաշինության կոմիտե, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)
|
2028 թվականի 4-րդ եռամսյակ |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների կառուցման համար նախագծանախա- հաշվային փաստաթղթերի ապահովում, այդ թվում՝ ՇՄԱԳ և ՀՀ պետական համալիր փորձաքննու- թյունների ապահովում |
Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
|
Հաստատված նախագծանախա- հաշվային փաստաթղթեր |
3․2. |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների շինարարության համար մրցութային գործընթացների իրականացում և շինարարության մեկնարկի ապահովում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
ՀՀ համայնքներ (համաձայնությամբ) |
2029 թվականի 3-րդ եռամսյակ |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան աղբավայրերի և փոխաբեռնման կայանների, ինչպես նաև հնարավոր վերամշակման գործարանների կառուցման ապահովում |
Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
|
Ստորագրված պայմանագրեր, շինարարության մեկնարկ |
3․3. |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման համար անհրաժեշտ մեքենասարքավորումների ձեռքբերման համար մրցութային գործընթացների ապահովում և անհրաժեշտ մեքենասարքավորումների ձեռքբերում
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
ՀՀ համայնքներ (համաձայնությամբ) |
2031 թվականի 4-րդ եռամսյակ |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի աղբահանության և կոշտ թափոնների ինտեգրված համակարգի ներդրման նպատակով անհրաժեշտ լոգիստիկայի ապահովում, այդ թվում՝ համապատասխան մեքենասարքավորումների ձեռքբերման մրցութային գործընթացների իրականացում, պայմանագրերի կնքում և մատակարարման ապահովում |
Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
Ստորագրված պայմանագրեր, ձեռք բերած մեքենասարքավո- րումներ
|
4. |
Հանրապետության աղբահանության և կոշտ թափոնների կառավարման հարավային գոտու՝ ՀՀ Սյունիքի մարզում ինտեգրված աղբահանության համակարգի ներդրմանն ուղղված տեխնիկատնտե- սական ուսումնասիրու- թյունների իրականացում
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Քաղաքաշինության կոմիտե, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ) |
2028 թվականի 4-րդ եռամսյակ |
ՀՀ Սյունիքի մարզում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման նպատակով նախատեսվող աղբավայրերի, փոխաբեռնման կայանների տեղադիրքերի որոշում, համակարգի ներդրման համար ինստիտուցիոնալ ու ֆինանսական գնահատականների ապահովում |
Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
Ուսումնասիրություն- ների առկայություն |
4․1. |
ՀՀ Սյունիքի մարզում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների նախագծա- նախահաշվային փաստաթղթերի մշակում, ՀՀ օրենսդրության համապատասխան հաստատում
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Քաղաքաշինության կոմիտե, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)
|
2029 թվականի |
Սյունիքի մարզում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների կառուցման համար նախագծանա- խահաշվային փաստաթղթերի ապահովում, այդ թվում՝ ՇՄԱԳ և ՀՀ պետական համալիր փորձաքննու- թյունների ապահովում
|
Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
|
Հաստատված նախագծանախահաշ- վային փաստաթղթեր |
4․2. |
Սյունիքի մարզում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների շինարարության համար մրցութային գործընթացների իրականացում և շինարարության մեկնարկի ապահովում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
ՀՀ համայնքներ (համաձայնությամբ) |
2030 թվականի 3-րդ եռամսյակ |
Սյունիքի մարզում բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան աղբավայրերի և փոխաբեռնման կայանների, ինչպես նաև հնարավոր վերամշակման գործարանների կառուցման ապահովում |
Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
|
Ստորագրված պայմանագրեր, շինարարության մեկնարկ |
4․3. |
Սյունիքի մարզում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման համար անհրաժեշտ մեքենասարքավորումների ձեռքբերման համար մրցութային գործընթացների ապահովում և անհրաժեշտ մեքենասարքավորումների ձեռքբերում
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
ՀՀ համայնքներ (համաձայնությամբ) |
2032 թվականի 4-րդ եռամսյակ |
Սյունիքի մարզում աղբահանության և կոշտ թափոնների ինտեգրված համակարգի ներդրման նպատակով անհրաժեշտ լոգիստիկայի ապահովում, այդ թվում՝ համապատասխան մեքենասարքավորումների ձեռքբերման մրցութային գործընթացների իրականացում, պայմանագրերի կնքում և մատակարարման ապահովում |
Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
|
Ստորագրված պայմանագրեր, ձեռք բերած մեքենսասարքավո- րումներ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
13.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |