ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 265-Ա |
«29» հունվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի Հ.5793-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հ. Ն/28506-24 գրությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի «Երևանի Նուբարաշենի 5-րդ փողոցի հ.5 բնակելի տան և հողամասի նկատմամբ Աննա Սուրենի Մարգարյանի իրավունքները վերականգնելու, 95.03քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.5793-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Նուբարաշենի 5-րդ փողոցի հ.5 հասցեի բնակելի տանը տրամադրել` «Նուբարաշենի 5-րդ փողոց, հ.5/1 տուն» հասցեն:».
2) որոշման 3-րդ կետում՝ «աշխատակազմի քարտուղարին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
|
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|