Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 44-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 781-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից Գյումրի քաղաքի Բարեկամության զբոսայգու համար ձեռք բերված ձմեռ պապի տնակը և ամանորյա զարդարանքի պարագաները (4,380 կգ ընդհանուր քաշով, 1,178,785 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի նոյեմբերի 7-ի «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի Բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագրի մասին» N 781-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատՐՅԱՆ

 

Երևան

 

04.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ