Գլխավոր տեղեկություն
Համար
N 372-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.02.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.02.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 372-Ա

«07» փետրվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.

1. Համաձայնություն տալ՝ Երևանի քաղաքապետարանի 2025 թվականի կարիքների համար, Գ.Հովսեփյան փողոցը Սարալանջին կապող ճանապարհն արտաքին լուսավորության ցանցով կահավորելու աշխատանքների իրականացման ձեռքբերման ընթացակարգը «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով իրականացնելուն:

2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան