ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«28» դեկտԵՄԲԵՐԻ 2020 թ. N 36-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի առաջին, երկրորդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի 2020 թվականի բյուջեի հաստատման մասին» N 44-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝ |
կողմ |
դեմ |
ձեռնպահ |
| Ասլանյան Արթուր | |||
| Մխիթարյան Վանիկ | |||
| Մուրադյան Արտյոմ | |||
| Շահինյան Էդգար | |||
| Սահակյան Ավետիք | |||
| Քամալյան Վիրաբ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՂ |
ՍԵՐԺԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ |
|
2020 թվականի դեկտեմբերի 28, Նորակերտ համայնք |
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: