Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-179
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2011-01.04.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/33
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
26 դեկտեմբերի 1997 թ.

 

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 24.10.07 ՀՕ-245-Ն)

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ` նաև սոցիալական վճարներ) հասկացությունը, հավաքագրման իրավական, ֆինանսական և կազմակերպական հիմունքները, դրույքաչափերն ու վճարման կարգը:

(Նախաբանը փոփ., լրաց. 24.10.07 ՀՕ-245-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

Ապահովադիր` սույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և համայնքային ենթակայության հիմնարկ:

Ապառք` սույն օրենքով սահմանված ժամկետներում ապահովադիրների չվճարած սոցիալական վճարների գումար:

Գործատու` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկելու ֆիզիկական անձանց, այդ նպատակով պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավելու որոշակի աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման)` փաստացի օգտագործելով ֆիզիկական անձանց աշխատանքը (ծառայությունները):

Լիազորված (լիազոր) մարմին` «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային մարմին:

(1-ին հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն)

 

Հոդված 2. Սոցիալական վճարների մասին օրենսդրությունը

 

1. Սոցիալական վճարումների կատարումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ II

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 3. Սոցիալական վճարների հասկացությունը եվ կատարողները

 

1. Uոցիալական վճարներն ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են:

2. Սոցիալական վճարումները կատարվում են հայկական դրամով:

3. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), պետական և համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք` իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար, ինչպես նաև վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ` սույն օրենքով սահմանված կարգով:

4. Սոցիալական վճարումներ են կատարում`

ա) գործատուները.

բ) վարձու աշխատողները.

գ) անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) և նոտարները (այսուհետ` անհատ ձեռնարկատերեր):

դ) («դ» ենթ. ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

ե) («ե» ենթ. ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

5. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող oտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն oգտագործող գործատուները սոցիալական վճարումներ են կատարում ընդհանուր հիմունքներով` սույն oրենքով սահմանված կարգով:

6. Գործատուների համար սահմանված ժամկետներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով ինքնուրույնաբար սոցիալական վճարներ են կատարում վարձու աշխատողները, եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է նրանց վրա:

Այս դեպքում վարձու աշխատողների վճարած սոցիալական վճարները համարվում են նաև իրենց հաշվարկած սոցիալական վճարներ, որոնք կարող են ճշտվել սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները գործատուից ստանալուց հետո:

(3-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-74, փոփ. 26.12.00 ՀՕ-132, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, փոփ., խմբ. 24.10.07 ՀՕ-245-Ն, լրաց., խմբ. 27.10.10 ՀՕ-161-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-182-Ն)

 

Հոդված 4. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները

 

1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`

ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրան հավասարեցված եկամուտները.

բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձն ու դրան հավասարեցված եկամուտները.

գ) անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները:

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

2. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների) ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(4-րդ հոդվածը լրաց., փոփ. 06.07.00 ՀՕ-74, 26.12.00 ՀՕ-132, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ III

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 5. Սոցիալական վճարների դրույքաչափերը

 

1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.

 

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափը

Սոցիալական վճարի չափը

մինչև 20,000 դրամ
20,000-ից մինչև 100,000 դրամ

100,000 դրամից ավելի

7,000 դրամ
7,000 դրամ գումարած 20,000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը
19,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը

 

 

Ընդ որում, սոցիալական վճարները հաշվարկում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները:

2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, որոնց պահումները կատարում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում գործատուները:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-132)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

5. Բացառությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված ԱԱՀ վճարող չհամարվողների և եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների, անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ դրույքաչափերով.

 

Սոցիալական վճարի հաշվարկման
օբյեկտի տարեկան չափը

Սոցիալական վճարի չափը

մինչև 1,200,000 դրամ

 15 տոկոս, բայց ոչ պակաս 60 հազար դրամից

1,200,000 դրամից ավելի

 180,000 դրամ գումարած 1,200,000 դրամը
 գերազանցող գումարի 5 տոկոսը

 

ԱԱՀ վճարող չհամարվող և հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումները կատարում են սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափի նկատմամբ 3 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից:

Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը: Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար` գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:

Պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սույն մասով սահմանված չափով նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար:

6. Բնաիրային ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Արտարժույթով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտի հաշվարկման համար վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

7. Սույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:

(5-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 26.12.00 ՀՕ-132, 02.04.02 ՀՕ-319, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, 09.04.07 ՀՕ-155-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն, փոփ., լրաց. 21.08.08 ՀՕ-150-Ն)

 

Հոդված 6. Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը

 

1. Գործատուները յուրաքանչյուր ամիս հաշվարկում են սոցիալական վճարներ, դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով հաշվարկում ու վճարում են վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և ժամանակավոր անաշխատունակության նպաստները (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված` ժամանակավոր անաշխատունակության առաջին երեք օրվա համար գործատուի միջոցների հաշվին վճարվող գումարների)` մնացած գումարները փոխանցելով պետական բյուջե մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ): Յուրաքանչյուր ամսում փաստացի վճարված նպաստների գումարների չափով պակասեցումը (բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը) գործատուն կատարում է հաջորդ ամսվա 20-ին:

Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների գծով առ 2003 թվականի ապրիլի 1-ը պարտքերը տվյալ ամսում վճարելու դեպքում գործատուները դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարները (հաշվարկային պարտքերը) վճարում են մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ):

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

3. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը), յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը, լիազորված մարմին է ներկայացնում (մասնավորապես էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Մինչև հաշվետու տարին ավարտվելը գործունեությունը (եկամուտի աղբյուրի) դադարեցնելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում անհատ ձեռնարկատերը պարտավոր է տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնել և պետական գրանցման վկայականը ժամանակավոր հանձնել լիազոր մարմին ոչ ուշ, քան մեկնելուց մեկ ամիս առաջ: Հայտարարագրով հաշվարկված սոցիալական վճարի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` վճարման վերջնահաշվարկը կատարելուց հետո` 5-օրյա ժամկետում:

4. Գործատուները հաշվետու եռամսյակի համար լիազորված մարմին են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ձևով սոցիալական վճարների եռամսյակային հաշվետվություն (ամսական կտրվածքով)` մինչև այդ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 20-ը (ներառյալ): (Նախադասությունն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-182-Ն) Սոցիալական վճարի հաշվետվությունները լիազորված մարմին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով կամ ուղարկվում են փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնվում են ըստ պատկանելության:

Եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք` լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25.000 դրամի չափով: Լիազոր մարմին ներկայացրած տեղեկության մեջ հետագայում սխալներ հայտնաբերելու դեպքում գործատուն լիազոր մարմին կարող է ներկայացնել ճշտված տեղեկություն:

41. Գործատուները և անհատ ձեռնարկատերերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում (հայտարարագրերում) սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են լիազորված մարմին ներկայացնել ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր), որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, եթե ճշտված հաշվետվությունները (հայտարարագրերը) չեն վերաբերում լիազոր մարմնի կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին:

5. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ` ապառքի 0,15 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է նաև ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարումների, սոցիալական վճարների նվազեցված հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարների գծով` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

Սույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո: Սույն մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ապահովադրի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվարկման լիազոր մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից արձանագրելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե լիազոր մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին:

Սոցիալական վճարների վճարումը ուշացնելու դեպքում լիազոր մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, սոցիալական վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով ապահովադրին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից լիազոր մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ սոցիալական վճարների գծով պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:

6. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում ապահովադրից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված (լիազորված մարմնի կողմից) սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ լիազորված մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սոցիալական վճարների օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` սոցիալական վճարների ամբողջ գումարի չափով:

Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` լիազորված մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվետվություններում (հայտարարագրերում) սոցիալական վճարների օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը կամ սոցիալական վճարների օբյեկտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելը:

Ապահովադիրների` լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունը (հայտարարագիրը) սույն օրենքով սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար ապահովադրից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` վճարման ենթակա սոցիալական վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ սոցիալական վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ: Նշված տուգանքի հաշվարկումը դադարում է սոցիալական վճարի հաշվետվությունը (հայտարարագիրը) լիազոր մարմին ներկայացնելու պահից կամ սոցիալական վճարների գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտությանն ուղղված ստուգումը ներառող ստուգման ավարտից:

Սոցիալական վճարների հաշվետվությունները (հայտարարագրերը) սխալ կազմելու համար ապահովադիրներից գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չմուծված կամ պակաս մուծված սոցիալական վճարի գումարի 10 տոկոսի չափով:

Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում հաշվարկում և վճարում է այդ (չձևակերպված) վարձու աշխատողի համար սոցիալական վճար` 60.000 դրամի չափով: (Նախադասությունն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-182-Ն)

7. Ապահովադիրները, լիազորված մարմին, վերջինիս կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում, վճարում են թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև սույն օրենքով հաշվարկված տույժերը և տուգանքները:

Ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:

8. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում լիազորված մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` ապահովադրի գույքը բռնագանձելու նպատակով:

Չկատարված սոցիալական վճարների պարտավորության (ապառք, տույժ, տուգանք) չափը 500.000 և ավելի դրամ կազմելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` լիազորված մարմնի ղեկավարն իրավունք ունի ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության համարժեք գույքի վրա արգելանք դնելու մինչև դատարանի կողմից վճռի կայացումը, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:

Սույն մասով նախատեսված արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է նախ` ապահովադրի բանկային հաշիվների նկատմամբ, ապա` ապահովադրի անշարժ գույքի նկատմամբ, այնուհետև` ապահովադրի այլ ակտիվների նկատմամբ:

Դատարանի վճռից հետո լիազորված մարմինը ապահովում է բռնագանձված գույքի իրացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Լիազորված մարմնի կողմից ապահովադրի գույքի արգելադրումից հետո` 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում ապահովադրի գույքը համարվում է արգելանքից հանված:

Որպես սոցիալական վճարների պարտավորության կատարման ապահովման միջոց` լիազորված մարմնի և ապահովադրի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ տվյալները հրապարակում է լիազորված մարմինը, մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(պարբերությունը ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-19-Ն)

Լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով, ցանկերի տեսքով հրապարակում է տեղեկատվություն՝

1) մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը՝ յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`

ա) 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովության վճար վճարած ապահովադիրների և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մեծության վերաբերյալ,

բ) 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած` ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների վերաբերյալ:

9. Սոցիալական վճարումների կատարման և սոցիալական վճարների գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման արտոնությունները սահմանվում են օրենքով:

10. Սույն հոդվածով սահմանված հայտարարագրերի, հաշվետվությունների և տեղեկությունների ձևը ու լրացման կարգը հաստատում է լիազոր մարմինը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:

(6-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 26.12.00 ՀՕ-132, 02.04.02 ՀՕ-319, 11.12.02 ՀՕ-476-Ն, 26.12.02 ՀՕ-503-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, 16.12.05 ՀՕ-19-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն, խմբ. 21.08.08 ՀՕ-150-Ն, լրաց., խմբ. 27.10.09 ՀՕ-195-Ն, խմբ. 27.10.10 ՀՕ-161-Ն, լրաց., խմբ., փոփ. 08.12.10 ՀՕ-182-Ն)

 

Հոդված 6.1.

Սոցիալական վճարների պարտավորությունների հաշվառումը

 

1. Սոցիալական վճարների պարտավորությունների հաշվառման համար լիազոր մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

2. Սոցիալական վճարների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև սոցիալական վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Լիազոր մարմին ներկայացվող հայտարարագրերում, հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում սոցիալական վճարների պարտավորությունների և հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Ապահովադրի լուծարման դեպքում սոցիալական վճարների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

3. Սոցիալական վճարների պարտավորությունները (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի նվազագույն ամսական գումարները) հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ սոցիալական վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ հայտարարագրերի (հաշվետվությունների) ներկայացման ամսաթվից:

4. Որևէ հաշվետու ժամանակաշրջան (ամիս, եռամսյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված ապահովադրի համար` պետական գրանցման պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Լիազոր մարմին հայտարարագրերը (հաշվետվությունները) ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ ապահովադրի լուծարման կամ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հայտարարագրերի (հաշվետվությունների) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հայտարարագրերից (հաշվետվություններից) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հայտարարագիր (հաշվետվություն), իսկ մյուսները` ճշտված հայտարարագիր (հաշվետվություն):

5. Ապահովադրի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացված միջանկյալ և լուծարային հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հայտարարագրեր (հաշվետվություններ), եթե այդ հայտարարագրերը (հաշվետվությունները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը ապահովադիրը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Ապահովադրի` միջանկյալ և (կամ) լուծարային հայտարարագրերը (հաշվետվությունները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հայտարարագրեր (հաշվետվություններ), որոնք չեն համարվում ճշտված հայտարարագրեր (հաշվետվություններ):

6. Ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացվող հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հայտարարագրեր (հաշվետվություններ), և հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են ճշտված հայտարարագրեր (հաշվետվություններ):

(6.1 հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-182-Ն)

 

Հոդված 7. Սոցիալական վճարների ավել վճարված գումարի հաշվանցումը կամ վերադարձը

 

1. Ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցումը, սոցիալական վճարների գերավճարի հաշվին հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձն իրականացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 1-ով սահմանված կարգով և ժամկետներում:

2. Հաշվարկված սոցիալական վճարների պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի: Այդ ժամկետը լրանալուց հետո սոցիալական վճարների պարտավորության գումարները կամ հաշվանցվող գումարները փոփոխող հաշվետվություններ (հայտարարագրեր) չեն կարող ներկայացվել:

(7-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, փոփ. 26.12.00 ՀՕ-132, 14.12.04 ՀՕ-183-Ն, խմբ. 11.10.07 ՀՕ-213-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն, 26.12.08 ՀՕ-252-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-182-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ IV

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 8. Սոցիալական վճարների հավաքագրումը եվ գանձումն ապահովող մարմինը

 

Սոցիալական վճարների հավաքագրումը, գանձումը և հսկողությունը, սոցիալական վճարների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերն ապահովում է լիազորված մարմինը:

(2-րդ մասն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-245-Ն)

(8-րդ հոդվածը փոփ. 02.04.02 ՀՕ-319, 14.12.04 ՀՕ-183-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն)

 

Հոդված 9. Լիազորված մարմնի հիմնական իրավասությունը

 

Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը, որն իրավասու է, մասնավորապես`

ա) գործատուների, վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) մոտ կատարել աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների, անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարների օբյեկտ հանդիսացող եկամուտների հաշվարկման և վճարման փաստաթղթերի, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների (կարգադրությունների), աշխատանքային պայմանագրերի ստուգում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) ապահովադիրներից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) ստուգվող ապահովադիրներից պահանջել վերացնելու սույն օրենքի պահանջների խախտումները.

դ) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով.

ե) պետական գրանցում ստանալուց հետո` 1 ամսվա ընթացքում, լիազորված մարմնում չհաշվառված կամ սահմանված ժամկետներում սոցիալական վճարումներ չկատարող ապահովադիրներին (նրանց ղեկավարներին և պաշտոնատար անձանց) ենթարկել պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

զ) (9-րդ հոդվածի «զ» կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-183-Ն)

(9-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ V

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ,
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(Վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն օրենք)

 

Հոդված 10. Սոցիալական վճարներ կատարողների հաշվառումը

 

1. Ապահովադիրները պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են հաշվառվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ապահովադիրները հաշվառվում են ըստ պետական գրանցման կամ ըստ լիազոր մարմնում որպես հարկ վճարող հաշվառվելու վայրի:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված անձինք, որպես ապահովադիր, հաշվառվում են լիազոր մարմնում:

(10-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, լրաց. 06.07.00 ՀՕ-74, խմբ. 11.12.02 ՀՕ-476-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 11. Սոցիալական վճարումներ կատարողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`

ա) մասնակցել ստուգումներին, ծանոթանալ իրենց գործունեության ստուգման ակտերին և ստանալ դրանց մեկ օրինակը.

բ) ստուգումների արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում, ակտն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, ներկայացնել գրավոր առարկություններ կամ այն բողոքարկել դատական կարգով.

գ) բողոքարկել լիազորված մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները.

դ) լիազորված մարմնից ստանալ պարզաբանումներ` սոցիալական վճարների հաշվարկման և կատարման մասին.

ե) պահանջել և ստանալ կամ հաշվանցել ապագա վճարումների հաշվին ավելի վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները:

2. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր են`

ա) հաշվառվել լիազորված մարմնում.

բ) լիազորված մարմին ներկայացնել հաշվետվություններ, եկամուտների մասին հայտարարագրեր.

գ) ներկայացնել արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթեր:

3. Եթե ստուգման ժամանակ ապահովադիրը չի ներկայացնում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք համարվող փաստաթղթերը (վարձու աշխատողների հետ կապված` ապահովադրի տված հրամաններ, վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան` աշխատանքային գրավոր պայմանագիր, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրք, աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկավճարային փաստաթղթեր, ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ և այլն) կամ կեղծ տվյալներ է մտցնում այդ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարները հաշվարկելը, ապա սոցիալական վճարների օբյեկտները և սոցիալական վճարները հաշվարկում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված տարեկան համախառն եկամուտների 10 տոկոսի չափով (բայց 60000 դրամից ոչ պակաս), որն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական սոցիալական վճարների պարտավորություն է: Սույն մասով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում տարեկան համախառն եկամուտները որոշվում են լիազորված մարմնի կողմից` կիրառելով սույն հոդվածի երրորդ մասի դրույթները:

(11-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-74, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-252-Ն)

 

Հոդված 12.

Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկման կարգը

 

Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել դատարան կամ 30 օրվա ընթացքում լիազոր մարմին (վերադասության կարգով): Բողոքները լիազոր մարմնի կողմից քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում: Ընդունված որոշումները կարող են բողոքարկվել դատարան կամ մեկամսյա ժամկետում՝ լիազոր վերադաս մարմին: Ապահովադիրները և (կամ) նրանց կողմից լիազորված անձինք իրավունք ունեն մասնակցելու բողոքի քննարկմանը:

Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց այն գործողությունների բողոքարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան:

Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը չի դադարեցնում սոցիալական վճարների վճարումը (գանձումը): Բողոքը քննության առնող լիազոր մարմինը (լիազոր վերադաս մարմնի համաձայնությամբ) իրավունք ունի մինչև բողոքի լուծումը դադարեցնելու սոցիալական վճարի գանձումը:

(12-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն, խմբ. 11.11.05 ՀՕ-213-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ VI

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 13.

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է լիազորված մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:

(13-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 14.12.04 ՀՕ-183-Ն)

 

Հոդված 14. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հավելված 1

«Պարտադիր սոցիալական

ապահովագրության վճարների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Կարգի գործողության ոլորտը

 

1.1. Սույն կարգով uահմանվում է պետական բյուջե վճարվող սոցիալական վճարների գումարները oրենքով uահմանված դեպքերում ապահովադրի կամ հաշվանցման և (կամ) վերադարձի իրավունք ձեռք բերողի` պետական բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը:

1.2. Սույն կարգին համապատաuխան հաշվանցվում և (կամ) ապահովադրին վերադարձվում են հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող` սահմանված չափից ավելի վճարված սոցիալական վճարները:

 

2. Կարգում կիրառվող հաuկացությունները

 

2.1. Սույն կարգում oգտագործված հաuկացությունները կիրառվում են հետևյալ իմաuտներով`

գերավճար`

- uահմանված կարգով հաշվարկվող սոցիալական վճարների պարտավորության գումարից ավելի վճարված գումար, կամ`

- պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` oրենքով չնախատեuված դեպքերում)` սոցիալական վճարների համապատաuխան գանձապետական հաշվին ապահովադրի կամ ապահովադրի անունից այլ անձի կողմից փաuտացի փոխանցված (վճարված) գումար, կամ`

- դատարանի վճռով (կամ վճռի կատարման արդյունքում) ապահովադրին վերադարձման ենթակա գումար, կամ`

- հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող որևէ հարկատեuակի պարտավորությունը գերազանցող գումարով սոցիալական վճարների պարտավորություններին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար.

հաշվանցվող գումար` պետական բյուջեի հանդեպ սոցիալական վճարների պարտավորությունից պակաuեցվող (դեբետագրվող) գումար, որը արդյունք է`

- փաuտացի վճարման, կամ`

- հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող հարկատեuակից սոցիալական վճարների դիմաց հաշվանցման կամ սոցիալական վճարների հաշվետվության (հայտարարագրի) ներկայացման, կամ`

- դատարանի վճռի կատարման.

հաշվանցում` սոցիալական վճարների պարտավորության պակաuեցում կամ ապահովադրի հանդեպ պարտավորության ձևակերպում (գրանցում): Ընդ որում` պարտավորության պակաuեցման դեպքում վերջինu մարվում է հաշվանցվող գումարով, իuկ սոցիալական վճարների մաuով ապահովադրի հանդեպ պարտավորության գումարը ձևակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի և ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության դրական տարբերությունը.

վերադարձ` ապահովադրի բանկային հաշվին (ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով` ապահովադրի առաջարկած առևտրային բանկ) պետական բյուջեից գումարի փոխանցում.

հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումար` գերավճարի հաշվից հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար ապահովադրի դիմումով պահանջված գումար.

ապահովադրի պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումար` հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մաuը, որը, uույն կարգի համապատաuխան, հարկային մարմնի կողմից համարվել է ապահովադրի սոցիալական վճարների կամ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա.

գերավճարի մնացորդ` գերավճարի այն մաuը, որը, uույն կարգի համապատաuխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում մնացորդի արձանագրման (որոշման) oրվա դրությամբ պակաuեցված չէ սոցիալական վճարների կամ հարկային պարտավորությունների հաշվին.

սոցիալական վճարների չհաշվանցվող մնացորդ` սոցիալական վճարների դեբետային մնացորդի այն մաuը, որը տվյալ oրվա դրությամբ ենթակա չէ ապահովադրի պարտավորության դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման: Սոցիալական վճարների չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են`

- ապահովադրի առաջիկա սոցիալական վճարների պարտավորություններից հաշվանցման ենթակա գումարը, որն առաջացել է սոցիալական վճարների պարտավորության կատարման արդյունքում (այդ թվում` սոցիալական վճարների նվազագույն գումարների վճարման),

- այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը ուuումնաuիրություններով կամ uտուգումներով (այդ թվում` նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել չհիմնավորված,

- այն գումարները, որոնց հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը, uույն կարգին համապատաuխան, կաuեցված է.

սոցիալական վճարների դեբետային մնացորդ` տվյալ oրվա դրությամբ սոցիալական վճարների չհաշվանցվող մնացորդի և գերավճարի մնացորդի հանրագումարը:

 

3. Սոցիալական վճարների պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարումը

 

3.1. Որևէ oրվա դրությամբ ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության գումարը, սոցիալական վճարների դեբետային մնացորդում գերավճարի և չհաշվանցվող մնացորդների մեծությունները որոշվում են պարտավորությունների, հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման միջոցով` հետևյալ կանոններով`

- հաշվի առած գումարների մեծությունները` ավելի վաղ առաջացած սոցիալական վճարների պարտավորությունը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած հաշվանցվող գումարների հաշվին, իuկ ավելի վաղ առաջացած հաշվանցվող գումարը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած սոցիալական վճարների պարտավորության կամ պետական բյուջեից ավելի վաղ վերադարձված գումարների հաշվին,

- հերթական սոցիալական վճարների պարտավորությունը (կամ հաշվանցվող գումարը) մարվելուց հետո մարվում է դրանից հետո առաջացած պարտավորությունը (հաշվանցվող գումարը),

- որևէ ամuաթվի դրությամբ պարտավորությունները (կամ հաշվանցվող գումարները) մարվելուց հետո կատարվում է հաշվանցվող գումարների (պարտավորությունների) մարում:

3.2. Եթե վճարման փաuտաթղթերում (անդորրագրում, վճարման հանձնարարականում) ապահովադրի կողմից նշված է, թե գումարը սոցիալական վճարների որ պարտավորության մարմանը պետք է ուղղվի (կատարվել է նպատակային վճարում), ապա սոցիալական վճարների պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարումը կատարվում է` հաշվի առնելով նպատակային վճարումը:

3.3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, ապահովադրի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե ապահովադիրը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա սոցիալական վճարների պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` սոցիալական վճարի գումարները, տույժերը, տուգանքները:

(3-րդ բաժինը լրաց. 08.12.10 ՀՕ-182-Ն)

 

4. Ապառքների նկատմամբ տույժերի հաշվարկն ու վերահաշվարկը

 

4.1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, սոցիալական վճարների ապառքի նկատմամբ oրենքով uահմանված կարգով և չափերով հաշվարկվում է տույժ և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերությունով սահմանված դեպքերում տուգանք` մինչև գերավճարի մնացորդի հաշվին uույն կարգին համապատաuխան ապառքի մարման կամ պարտավորության փաuտացի կատարման oրը:

4.2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկատեuակներից որևէ մեկի մաuով ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում սոցիալական վճարների գծով մինչ այդ հաշվարկված տույժերը (տուգանքները) վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամuաթիվը և մեծությունը:

4.3. Եթե ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց փաuտացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը uտուգմամբ (վերuտուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա uտուգման արդյունքներով ճշգրտված ապառքների մաuով oրենքով uահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ):

(4-րդ բաժինը լրաց. 08.12.10 ՀՕ-182-Ն)

 

5. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածությունը

 

5.1. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են գերավճարի գումարի մնացորդի այն մաuով, որը, oրենքով uահմանված պահանջներին և uույն կարգին համապատաuխան, հարկային մարմնի կողմից համարվել է հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա:

5.2. Հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գերավճարի գումարը հիմնավորված չէ, եթե այն`

1) սոցիալական վճարների պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում պետք է համարվի մարված` գերավճարի առաջացումից հետո առաջացած` oրենքով uահմանված պահանջներին համապատաuխան հաշվարկվող սոցիալական վճարների պարտավորությունների հաշվին.

2) uխալ հաշվարկների կամ uահմանված չափից ավելի հաշվանցման (այդ թվում` վճարված ապահովագրական նպաստները ավել ցույց տալու) արդյունք է.

3) պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում մարված կհամարվի հետագայում առաջացած` oրենքով uահմանված կարգով հաշվարկվող պարտավորությունների հաշվին.

4) ենթակա է հաշվանցման հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջանալիք պարտավորությունների գումարներից.

5) առաջացնող` հաշվարկային և (կամ) վճարային փաuտաթղթերում բացակայում են oրենքով դրանցում պարտադիր լրացման ենթակա տվյալները կամ վավերապայմանները:

5.3. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձը կարող են հիմնավորված համարվել միայն uտուգման (վերuտուգման) արդյունքներով: Գերավճարի գումարով ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց փաuտացի հաշվանցումը և (կամ) վերադարձը հաշվանցման և (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրում չեն:

 

6. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշումը

 

6.1. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը հարկային մարմնի կողմից որոշվում (արձանագրվում) է`

1) առանց ուuումնաuիրության կամ uտուգման.

2) կամերալ ուuումնաuիրությամբ.

3) սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ (ապահովադրի մոտ այցելությամբ և նրա մոտ առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ).

4) սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման ընթացքում (այդ թվում` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում):

6.2. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են հարկային մարմնի կողմից համապատաuխան եզրակացություն կազմելու միջոցով: Կամերալ ուuումնաuիրություն կամ սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուuումնաuիրություն անցկացվելու դեպքերում եզրակացությունը կազմվում է արձանագրության, իuկ համապատաuխան uտուգում անցկացնելու դեպքում` uտուգման ակտի հիման վրա: Սույն կետում նշված եզրակացության ձևերը uահմանում է հարկային մարմինը` դրանք համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարության հետ:

6.3. Ուuումնաuիրությունների կամ uտուգման արդյունքներով ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելիu uտուգման ակտում կամ ուuումնաuիրությունների արձանագրության մեջ պարտադիր նշվում են այն հիմքերը (իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել), որոնց հիման վրա ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ չի կատարվում (հաշվանցումը և (կամ) վերադարձը մերժվում են):

 

7. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածության արձանագրման համար հարկային մարմին ներկայացվող փաuտաթղթերը

 

7.1. Սույն կարգին համապատաuխան` ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշելու նպատակով սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուuումնաuիրություն, սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի uտուգում կամ սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության uտուգում անցկացնելու դեպքերում հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու կամ հաշվանցումը և (կամ) վերադարձը հիմնավորելու նպատակով ապահովադիրը հարկային մարմին (uտուգում կամ ուuումնաuիրություն իրականացնող անձանց) է ներկայացնում վճարումը հավաuտող փաuտաթղթերը (այդ թվում` անդորրագրերը, վճարման հանձնարարականները, բանկային հաշվից քաղվածքները), սոցիալական վճարների հաշվետվությունները (հայտարարագրերը), հարկային մարմին ներկայացվող տեղեկությունները, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, կոլեկտիվ և (կամ) աշխատանքային պայմանագրերը, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը, անաշխատունակության թերթիկները, ֆիզիկական անձանց հետ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարմանը վերաբերող փաuտաթղթերը (այդ թվում` կատարողական ակտերը, ընդունման-հանձնման ակտերը):

 

8. Գերավճարի մնացորդի հաշվին ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշումը

 

8.1. Գերավճարի մնացորդի հաշվին ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ իրականացվում են առանց ուuումնաuիրության, եթե`

1) գերավճարը արձանագրվում է սոցիալական վճարների` oրենքով uահմանված մեծության կամ հարկային մարմնի կատարած հաշվարկի և վճարումը հավաuտող փաuտաթղթի (անդորրագրի, վճարման հանձնարարականի) համադրությամբ.

2) սոցիալական վճարների պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` oրենքով չնախատեuված դեպքերում) կատարվել է վճարում.

3) գերավճարի գումարը չի գերազանցում 100,0 հազ. դրամը և ուuումնաuիրության կամ uտուգման իրականացումը նպատակահարմար է իրականացնել հետագայում:

8.2. Գերավճարի մնացորդի հաշվին ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ իրականացվում են կամերալ ուuումնաuիրությամբ, եթե`

1) հարկային մարմնում առկա փաuտաթղթերի ուuումնաuիրությունը բավարար է գերավճարի մնացորդն արձանագրելու համար.

2) հարկային մարմնի ղեկավարը (հարկային տեuչության պետը) որոշում է կայացրել այդ մնացորդի հետազոտությունն անցկացնել սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուuումնաuիրության կամ uտուգման ընթացքում:

8.3. Եթե հարկային մարմնում առկա փաuտաթղթերն անբավարար են հաշվանցվող գումարում ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու համար, ապա այդ գումարը որոշվում է ապահովադրի մոտ անցկացվող սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուuումնաuիրությամբ (այuուհետ նաև` ուuումնաuիրություն):

8.4. Գերավճարի մնացորդի հաշվին ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի նպատակով ուuումնաuիրություն կամ uտուգում կարող է իրականացվել նաև ապահովադրի դիմումով:

8.5. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման նպատակով անցկացվող ուuումնաuիրության իրականացման կարգը uահմանվում է oրենքով:

 

9. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար դիմումի ներկայացումը

 

9.1. Գերավճարի մնացորդի հաշվին ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումն իրականացվում է ապահովադրի գրավոր դիմումով (այuուհետ` դիմում), իuկ uույն կարգով նախատեuված դեպքերում` նաև առանց դիմումի:

9.2. Գերավճարի մնացորդը կարող է հաշվանցվել ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց առանց ապահովադրի դիմումի, եթե մնացորդն արձանագրվում է կամերալ ուuումնաuիրությամբ կամ առանց ուuումնաuիրության: Եթե կատարված հաշվանցումների գումարը գերազանցում է 300,0 հազ. դրամը, ապա ապահովադիրը հաշվանցումների վերջնական ձևակերպում տալու oրվան հաջորդող եռoրյա ժամկետում հեռախոuով կամ կապի այլ միջոցներով (իuկ հաշվանցումների գումարը 500,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում` գրավոր) տեղեկացվում է կատարված հաշվանցումների մաuին:

9.3. Գերավճարի մնացորդի վերադարձը կամ միաժամանակ` հաշվանցումն ու վերադարձը, իրականացվում են միայն ապահովադրի դիմումի հիման վրա:

 

10. Ապահովադրի պարտավորությունների դիմաց հաշվանցման կանոնները

 

10.1. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանոններով:

10.2. Ապահովադրի դիմումում համապատաuխան ցուցում լինելու դեպքում ապահովադրի պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք սոցիալական վճարների պարտավորությունների մարմանը:

 

11. Ապահովադրին գումարի վերադարձման կանոնները

 

11.1. Գերավճարի գումարն ապահովադրին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող սոցիալական վճարների և հարկային բոլոր պարտավորություններն oրենքով uահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում, եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, uակայն ապահովադրի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի uտացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք հանդիuացող` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված հաշվետվությունները (հայտարարագրերը), կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մաuնավորապեu ներկայացվող հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) և նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:

11.2. Հարկային մարմնում հաշվառվող պարտավորությունները մարելուց հետո ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն ապահովադրի դիմումի հիման վրա ենթակա է վերադարձման (անկախ այլ մարմիններում հաշվառվող պարտավորությունների առկայությունից):

11.3. Oրենքով uահմանված կարգով վերադարձման ենթակա սոցիալական վճարների գումարները վերադարձվում են ապահովադրին համապատաuխան դիմում ներկայացնելու oրվան հաջորդող 30 oրվա ընթացքում:

 

12. Սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուuումնաuիրություն կամ uտուգում անցկացնելու որոշում կայացնելու և եզրակացություն կազմելու ժամկետները

 

12.1. Կամերալ ուuումնաuիրություն, սոցիալական վճարների և (կամ) վերադարձի ուuումնաuիրություն և uտուգում անցկացնելու վերաբերյալ հարկային մարմինը որոշում է կայացնում դիմումն uտանալուն հաջորդող ոչ ավելի, քան 5 աշխատանքային oրվա ընթացքում: Առանց ապահովադրի դիմումի, կամերալ ուuումնաuիրությամբ ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում իրականացնելիu այդպիuի ուuումնաuիրություն անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացվում հաշվանցման ենթակա գումար բացահայտելու oրվան հաջորդող 10 աշխատանքային oրվա ընթացքում:

12.2. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու և (կամ) վերադարձնելու մաuին համապատաuխան եզրակացությունը կազմվում է հետևյալ ժամկետներում`

1) ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը կամերալ ուuումնաuիրությամբ արձանագրվելու դեպքում կամերալ ուuումնաuիրության ավարտից հետո` 3 աշխատանքային oրվա ընթացքում.

2) սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուuումնաuիրությամբ կամ uտուգմամբ ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու դեպքերում համապատաuխանաբար ուuումնաuիրությունը կամ uտուգումն ավարտելու oրվան հաջորդող 5 աշխատանքային oրվա ընթացքում:

12.3. Սույն կարգով uահմանված ժամկետները խախտելու (բացառությամբ uույն կարգի համաձայն ուuումնաuիրության կամ uտուգման ժամկետների կաuեցման դեպքերի) համար հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել «Հարկային ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով, եթե այդ ժամկետների խախտման արդյունքում ապահովադրին oրենքով uահմանված ժամկետում չեն վերադարձվել սոցիալական վճարների գումարները:

 

13. Ուuումնաuիրության ժամկետի ընթացքի կաuեցումը

 

13.1. Ուuումնաuիրության ժամկետի ընթացքը հարկային մարմնի կողմից կաuեցվում է, եթե`

1) ապահովադրի կողմից չեն uտեղծվել ուuումնաuիրության անցկացման պայմաններ (այդ թվում` չեն ներկայացվել կամ մաuնակիորեն են ներկայացվել սոցիալական վճարների հաշվարկմանը կամ կատարված վճարումներին վերաբերող փաuտաթղթերը).

2) հաշվանցվող կամ վերադարձվող գումարների առաջացման հիմք հանդիuացած գործարքների հետ կապված անհնար է կատարել ուuումնաuիրություն` մինչև քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով որոշում ընդունելը.

3) առանձին վճարումների կամ գործարքների մաuով ներկայացվել են ոչ ամբողջական փաuտաթղթեր, ինչի հետևանքով ուuումնաuիրության անցկացումն անհնարին է:

13.2. Հարկային մարմնի կողմից ուuումնաuիրության ժամկետի ընթացքի կաuեցման դեպքում ապահովադիրը գրավոր տեղեկացվում է ուuումնաuիրության ընթացքը կաuեցնելու մաuին` նշելով այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիuացել նման որոշման ընդունման համար:

13.3. Ուuումնաuիրության կաuեցման հիմքերը վերացվելու դեպքում ուuումնաuիրությունը շարունակվում է, իuկ հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը կաuեցված համապատաuխան գումարներն ուuումնաuիրության արդյունքներով հանվում են սոցիալական վճարների չհաշվանցվող մնացորդից:

 

14. Ստուգումների անցկացումը

 

14.1. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրման նպատակով սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի uտուգում անցկացվում է ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման վերաբերյալ դիմումի կամ համապատաuխան uտուգում անցկացնելու վերաբերյալ ապահովադրի դիմումի հիման վրա: Ստուգում կարող է իրականացվել առանց ապահովադրի դիմումի, եթե ուuումնաuիրության ժամանակ բացահայտվել են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի պակաu ցույց տալու կամ oրենքով uահմանված կարգով հաշվարկվող գումարից ավելի չափով ապահովագրական նպաստների գծով հաշվանցումներ կատարելու փաuտեր:

14.2. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց գումարների հաշվանցում և (կամ) վերադարձ կարող են իրականացվել նաև սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման (այդ թվում` պետական բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության uտուգման շրջանակներում) արդյունքներով, եթե ապահովադիրը uտուգման ընթացքում ներկայացրել է համապատաuխան դիմում:

14.3. Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման (այդ թվում` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում) կամ սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի uտուգման ընթացքում uտուգվում է ապահովադրի կողմից սոցիալական վճարների հաշվարկման և ապահովագրական նպաստների մաuով հաշվանցումների կատարման համապատաuխանությունն oրենքով uահմանված պահանջներին: Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման (այդ թվում` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում) կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի uտուգման ընթացքում ճշտվում են սոցիալական վճարների մասով ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները:

14.4. Սոցիալական վճարների հաշվանցումների uտուգումից հետո անցկացված` սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգմամբ (այդ թվում` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության uտուգման շրջանակներում) կամ վերuտուգմամբ ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները կամ առաջադրված պարտավորությունները կարող են ճշգրտվել, եթե հայտնաբերվել են oրենքով uահմանված պահանջների խախտման նոր դեպքեր կամ սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկման (կամ առաջադրման) uխալներ (հաշվանցումը և (կամ) վերադարձը համարվել են չհիմնավորված):

 

15. Հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և վերադարձման ընթացակարգերը

 

15.1. Հարկային մարմնի հաշվանցման կամ վերադարձման ներկայացրած` կազմված եզրակացություններում նշված գումարը ոչ ուշ, քան եզրակացությունները (կամ եզրակացությունների մաuին ամփոփ տեղեկանքները) վերադաu հարկային մարմին ուղարկելու oրվան հաջորդող աշխատանքային oրը, նախնական կարգով արտացոլվում է հարկային մարմնում վարվող` հարկ վճարողի անձնական հաշվի քարտում (նախնական գրառում):

15.2. Հաշվանցում կամ վերադարձ կատարելու մաuին հարկային (տարածքային) մարմնի կազմած եզրակացությունը (իuկ մեկից ավելի եզրակացությունների առկայության դեպքում` եզրակացությունների մաuին ամփոփ տեղեկանքը) ոչ ուշ, քան որևէ եզրակացություն կազմելուն հաջորդող երրորդ աշխատանքային oրն ուղարկվում է վերադաu հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա հաշվանցումները և (կամ) վերադարձերը oրենքով uահմանված պահանջներին կատարելու հանգամանքներն uտուգելու և հաշվառում իրականացնելու համար: Կատարվող հաշվանցումները կամ վերադարձը վերադաu հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում եզրակացությունը կամ եզրակացությունների մաuին ամփոփ տեղեկանքը ոչ ուշ, քան այն uտանալու oրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային oրն ուղարկվում է Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարություն:

15.3. Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարությունը եզրակացությունների կամ եզրակացությունների մաuին ամփոփ տեղեկանքների հիման վրա դրանք uտանալուց ոչ ուշ, քան տասներորդ աշխատանքային oրը կատարում է անհրաժեշտ հաշվանցումները` անհրաժեշտության դեպքում դրանք ուղարկելով համապատաuխան գանձապետական բաժանմունքներ:

15.4. Հարկային (տարածքային) մարմինը բյուջետային հաշվի քաղվածքների հիման վրա հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում է հաշվանցված գումարի վերջնական ձևակերպում:

15.5. Գումարների վերադարձը գանձապետական հաշիվներով իրականացնում է գանձապետարանը` գումարը փոխանցելով ապահովադրի բանկային հաշվին: Եթե ապահովադիրը չունի բանկային հաշիվ, ապա գումարը փոխանցվում է ապահովադրի առաջարկած առևտրային բանկ` ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով:

15.6. Եզրակացությունները կամ եզրակացությունների մաuին ամփոփ տեղեկանքներն uտանալուց հետո Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարությունը գումարների վերադարձման համար oրենքով uահմանված ժամկետներում (դրանց ավարտից ոչ ուշ) իրականացնում է գումարների վերադարձը:

 

16. Գերատեuչական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը

 

16.1. Անհրաժեշտության դեպքում uույն կարգի կիրառման հետ կապված գերատեuչական իրավական ակտերն ընդունում է հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարության հետ:

(Հավելվածը լրաց. 11.10.07 ՀՕ-213-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-252-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆ


Երևան
30 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-179

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան