ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասում`
1) առաջին նախադասության «5-ից» բառերը փոխարինել «20-ից» բառերով.
2) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ընդ որում, հարկային գործակալը պարտավոր է տարին մեկ` հաջորդ տարվա փետրվարի 20-ից ոչ ուշ, սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմին` անցած տարում ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին (ամսական կտրվածքով):»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 28 |