Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.04.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2024 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին» արձանագրությանն («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) թիվ 5 հավելված) առնչվող մասով պարտավորությունների կատարման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ազգային (կենտրոնական) բանկերի կողմից հաշվարկների իրականացման անընդհատության և անխափանության ապահովման նպատակով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Անդամ պետությունների կառավարություններին և ազգային (կենտրոնական) բանկերին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ՝ օպերատիվ կերպով նախապատրաստել «Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը՝դրանում նախատեսելով ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների հաշվին դրամական միջոցների փոխանցման մասով հանդիպակաց պարտավորությունների (այսուհետ՝ հանդիպակաց պարտավորություններ) կատարման այլընտրանքային մեխանիզմ։

2. Նախքան սույն որոշման 1-ին կետում նշված «Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելը՝ անդամ պետություններին՝ ելնել հանդիպակաց պարտավորությունների կատարման հնարավորությունից՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի մայիսի 18-ի «Ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման ժամանակավոր կարգի մասին» թիվ 1 որոշման 2-րդ կետին համապատասխան։

3. Հանդիպակաց պարտավորությունների կատարման շրջանակներում 2024 թվականի հունիսի 1-ից հաշվարկներ իրականացնելու հնարավորությունը պահպանելու նպատակով՝ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերին՝ ապահովել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի մայիսի 18-ի թիվ 1 որոշման 2-րդ կետով սահմանված մեխանիզմի օգտագործումը նախատեսող՝ թղթակցային հաշվի պայմանագրերի նոր լրացուցիչ համաձայնագրերի կնքումը՝ 2 տարի գործողության ժամկետով (մինչև 2026 թվականի մայիսի 31-ը) կամ ավելի վաղ՝ նախքան սույն որոշման 1-ին կետում նշված՝ «Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրը՝ պայմանավորված այն բանով, թե որ ամսաթիվն ավելի վաղ կլինի։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին զեկուցել սույն որոշման կատարման ընթացքի մասին պետությունների ղեկավարների մակարդակով՝ 2024 թվականի II և IV եռամսյակներում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան