ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 36-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 667-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02554563) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 20-ի «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ծառատունկ» ծրագրի մասին» N 667-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Օվալ» Պլաստիկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01205053) 2024 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված՝ N 5 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սերմնաբուսակներ աճեցնելու համար պլաստմասսայե թաղարների մատակարարում՝ 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լոյալ» հաշվապահական գրասենյակ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02625141) 2024 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված՝ թիվ 40/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման գործառնությունների վերահսկման ծառայությունների մատուցում` ամսական 250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |